воскресенье, 22 апреля 2012 г.

Եկե’ք արդար դատենք ու պահենք 

իսկապես ճշմարիտի կողմը

Կարդալով և ուսումնասիրելով վերջին օրերի բրյուսովյան իրադարձությունները խորապես` հանգեցի այն եզրակացության, որ փոխադարձ մեղադրանքները հասնում են իրենց գագաթնակետին: Ճշմարտությունը միշտ էլ ցավալի է եղել, բայց, որ այսքան ցավալի լիներ պետական որոշ այրերի համար և հասներ այս աստիճանի, չէի պատկերացնի: Տարբեր կարծիքներ են օր օրի հայտնվում ԶԼՄ-ներում`առանց խորապես ուսումնասիրելու իրականությունը: Ուղղակի իրենց ասում են, կամ իրենք վատն արտահայտելուց շահ ունեն մյուս կողմից, արտահայտում են ու «քաղաքականություն» խաղում իրական կրթության և գիտության մարդու հետ, ում ուսանողները պարզապես ուզում են արդարություն: Ուզում են սովորել մի համակարգում, որը արդար է, որտեղ չկան քաղաքական դիրքորոշումներ ու որտեղ աշխատանքի չեն գալիս այս կամ այն կուսակցականի նշանը կրծքին կրած: Կրթությունը քաղաքականություն չէ, հասկացե’ք. ոչ ոք իրավունք չունի բռնանալ ուսանողի կամ դասախոսի ազատ կամքի ու ցանկությունների վրա: Երիտասրադությունը հիասթափված է ու այսօր կրկնապատկվում է վերջինիս հիասթափությունը, երբ ամեն ինչի մեջ քաղաքականություն են փնտրում: Յուրաքանչյուր մարդ ազատ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որը չի կարող պարտադրել մյուսներին: Նրանք , ովքեր քաղաքական ենթատեքստ են տեսնում արդարության համար պայքարող ուսանողների արարքներում, ապա չարաչար սխալվում են, որվհետև վերջիններս հենց պայքարում են այդ արատավոր քաղաքականության դեմ: Այսօր, սակայն, Հայաստանում ողբալի իրավիճակ է ստեղծվել, ամեն քայլի մեջ քաղաքականություն են տեսնում: Չի’ կարելի: Քաղաքականությունը`քաղաքականություն, կրթությունը` կրթությունը, մարդասիրությունն էլ` մարդասիրություն: Պետությունը այնքան ուժ չունի ,որ ղեկավարի վարքը: Կա ազատ խոսքի իրավունք, որը բացարձակ դատապարտելի չէ 21-րդ դարում:
Չե՞ք կարծում, որ ավելի ուշադրության արժանի կետեր կան մեր կրթական համակարգում : Չի կարելի ու նույնիսկ դատապարտելի է միջամտել փորձագետի աշխատանքներին: Ավելին` պետք է նպաստել դրան ու հպարտանալ տվյալ անձնավորության` երկրի պատիվը բարձր պահելու քայլերով: Այստեղ, հարգելի’ կառավարություն, խոսքը ոչ թե անհատների կամ համալսարանի հարցն է, այլ մեր ստվերում մնացած պետության: Եթե մտավորականներն ու պետության կրթական համակարգի զարգացմամբ անհանգստացնողները փորձում են լույս սփռել այդ ստվերի վրա, որ իրոք դարձնեն եվրոպական երկիր, դուք միայն պետք է հպարտանաք ու նպաստեք դրան:
Ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է արժանացնեք ձեր ուշադրությանը: Օրինակ այն, որ որոշ «պապայի բալիկներ» բժշկական համալսարան չընդունվեն ու հետո մարդկանց կյանքի հետ խաղան` սխալ ներարկումներով կամ սխալ օրագան հեռացնելով: Կամ այն, որ 3000 դոլլարից սկսած կաշառքով դպրոցում աշխատանքի անցնեն և խայտառակ սխալներով աշակերտին կրթեն:Բազմաթիվ հարցեր կան, եկե’ք դրանց ուշադրությոն դարձնենք, ոչ թե «չեպեներ բռնենք» ճշմարիտի վրա: Այլ բան է, երբ ձեր քաղաքականության տեսանկյունից տվյալ անձը պետք է տվյալ պաշտոնն էլ չզբաղեցնի: Ավելի լավ է պարզ ասել, քան անիմաստ վարկածներ ու պատճառներ առաջ քաշել, որոնք դույզն ինչ չեն համապատասխանում իրականությանը: Կառչել եք մի համալսարանից, որտեղ կաշառակերությունը հասցված է մինիմալի, որի ղեկավարը մեծատառով գիտնական է: Գոնե ուսումնասիրեք վերջինիս գիտական գործունեությունը, վերջինիս բազմաբնույթ գիտական աշխատանքներն ու հոդվածները: Իսկ անձնական ու պաշտոնական ենթատեքստում վիրավորանք կամ հերյուրանք տարածելուց առաջ մտածեք. կեղծիքը մի օր կբացահայտվի,իսկ ճշմարիտը միշտ էլ հաղթանակի հասնում է: Ձեր տարածած հերյուրանքերով ու ծիծաղելի պահվածքով մի’ փակեք նրանց բերանները, ովքեր արդարություն ու ճշմարտություն են որոնում: Մի’քաղաքականացրեք ճշմարիտի արարքները, այլ փորձեք ինքներդ արդար ու ճշմարիտ քաղաքականություն վարել:
Սոնա Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий