понедельник, 28 мая 2012 г.


Վահրամ Թաթիկյանը՝ Արմեն Աշոտյանի մասին. «Տգիտության հետ` ինքնավստահություն…»

Վահրամ Թաթիկյանը՝ Արմեն Աշոտյանի մասին. «Տգիտության հետ` ինքնավստահություն…»
Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և գրել.
«Երեկ ես կարդացի Արմեն Աշոտյանի ընդարձակհարցազրույցը «Առաջին լրատվական»-ում։ Քանզի օրնէր տարաժամքունը գլխիսինձ թվացթե երազում եմկարդացելայսօր գտա ` այնտեղ էր։ Ես ինձ համարպարզեցի բարձր պաշտոնյա լինելու բանաձևըմեզանում։ Տգիտության հետինքնավստահություն,աշխատելու անընդունակության հետպաշտոնինմնալու ունակություն։ Ինպես անկախ Հայաստանիհիմնադիրներից մեկը կասեր` «Մեր դեմ խաղ չկա»։Ուրեմնդաղալների հետ խաղալ պետք չէ»։


Հասմիկ Ափյանը դուրս չի գալիս ռեկտորի պաշտոնակատարի սենյակից


Արդեն մի քանի օր է, ինչ ԵՊԼՀ-ում ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, սակայն նա արդեն այդ մի քանի օրում հասցրել է այնպիսի հայտարարություններ անել, որոնք մեծ դժգոհություն են առաջացրել ուսանողության շրջանում: Մանավորապես, hayeli.am-ի հետ զրույցում Գայանե Գասպարյանը նշել է, որ Սուրեն Զոլյանը «հրահրում է մի խումբ ուսանողների, որպեսզի դասադուլ անեն, միտինգներ անեն…, ուղղակի ինքը այդպիսի (բուհը լուծարելու և մանկավարժականին միացնելու մասին) կեղծ տեղեկություններով է հրահրում ուսանողներին: Ուղղակի կան մի քանի հոգի, բնական է, ոչ լավ սովորողներ, որոնց չգիտեմ` ինչ խոստումներ է տվել, լսում են իրեն»:
«Ինչպես կարող ենք մենք ընդունել այդ պաշտոնակատարին,եթե հենց ինքը մեզ չի ընդունում և դեռ ավելին` մեզ համարում է կամակատարներ, մինչդեռ Ս. Զոլյանը մեզ` ուսանողներիս, երբեք չի հրահրել ու նման գործելաոճը (հրահրելու կամ սպառնալու) ավելի բնորոշ է ՀՀԿ-ի կողմից հովանավորված մեր ուսխորհրդին»,- հայտարարեցին ուսանողները:
Նշենք նաև, որ ՀԱՅԵԼԻ ակումբի հիմնադիր-նախագահ Անժելա Թովմասյանը հանդիսանում է ԿԳ նախարար Ա. Աշոտյանի մամուլի քարտուղարը: Ի դեպ, նոր պաշտոնակատարը այսօր պահանջել է գրավոր ձևով ներկա-բացակա անել դասախոսներին, դեկանատների և այլ ստորաբաժանումների  աշխատակիցներին, ինչը վերջիններիս դժգոհությունն է առաջացրել:
Իսկ ուսխորհուրդը, որն ամեն հարցում պետք է ուսանողությանն աջակցի, չի երևում նրանց կողքին, ընդհակառակը` ամեն ինչ անում է, որպեսզի տապալվի «Ազատ ուսանողների ֆորումի» ծավալած գործունեությունը: Փոխարենը` «Ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը ամբողջ օրը դուրս չի գալիս նոր պաշտոնակատարի աշխատասենյակից: Միգուցե նրան արդեն ռեկտորի պաշտոնակատարի խորհրդականի պաշտո՞ն են  առաջարկել»,- նշեցին մի քանի ուսանողներ: Նույն այդ ուսանողները հայատարարեցին, որ ուսխորհուրդը ոչ թե ուսանողության շահերն է պաշտպանում, այլ ասես ՀՀԿ-ի ներկայացուցիչն է հանդիսանում բուհում:
Անահիտ Մանուչարյան

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացված Սուրեն Զոլյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հարցին, թե ինչո՞ւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հենց Ձեր դեմ դուրս եկավ, պատասխանեց. «Աշոտյանը գտնում է, որ ռեկտորն իր համար պահակ է»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մյուս բուհերի ռեկտորները պահակի դերո՞ւմ են, որ խնդիր չունեն Աշոտյանի հետ, նա պատասխանեց. «Եթե պարոն Աշոտյանը գտնում է, որ ես չափից ավելի շատ եմ արտասահման գնում` անկախ նրանից, թե ինչ նպատակներ իրականացնելու համար, 1000 ներողություն, ես այնտեղ գնում եմ ոչ կազինո եմ խաղում, ոչ էլ չգիտեմ ինչ լողավազաններ եմ այցելում: Ես այնտեղ գնում եմ գործով: Դրա մասին կան բազմաթիվ փաստաթղթեր: Եթե դուք տեսնեք մեր միջազգային համագործակցությունը, չեք պատկերացնի` ինչ լուրջ հաջողությունների ենք մենք հասել: Այս պահին պիտի Եվրախորհրդի հետ համատեղ կոնֆերանս կազմակերպեինք: Փոխանակ պարոն Աշոտյանը ուրախանա, որ դա վերջիվերջո նաեւ Հայաստանի համար է, սկսեց օրեր հաշվել եւ զեկուցեց վարչապետին, թե ես չափից ավելի շատ եմ բացակայում: Ես  դա համարում եմ` ոնց որ սերժանտը, որը ներկա-բացակա է անում: Եթե պահակ աշխատեի` իհարկե, ես չպիտի բացակայեի: Պահակը պիտի տեղում լինի»:
Մենք ճշտեցինք` եթե հիմա Արամ Սիմոնյանը չի բարձրաձայնում, Ձեր պես չի պայքարում, նշանակում է համաձա՞յն է իր` պահակի դերին: Պարոն Զոլյանն ի պատասխան հարցրեց. «Ես չեմ հասկանում, Արամ Սիմոնյանն այստեղ ի՞նչ կապ ունի: Իսկ Արամ Իսաբեկյա՞նը: Իրենցից հարցրեք, թող իրենք էլ պատասխանը տան: Ես խոսում եմ պարոն Աշոտյանի պահվածքի մասին, որ ինքը բացակայությունները համարում է անհարգելի, ինչը ցնցող է բոլոր ակադեմիական համայնքի համար եւ Եվրոպայից բազմաթիվ արձագանքներ է եկել, նրանք զարմանում են` թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, եւ ինչպե՞ս նման մարդը կարող է ղեկավարել գիտության եւ կրթության ոլորտը»: Մեր հարցին` բոլո՞ր ռեկտորների բացակայություններն է անհարգելի համարում, թե՞ միայն Ձեր` պարոն Զոլյանը պատասխանեց. «Եթե ես իր տեղակալն աշխատեի` միգուցե եւ իմանայի, ես չգիտեմ: Ես նախարարի մասին  կարող եմ կարծիք կազմել եւ ասել, բայց նրա փոխարեն` չեմ կարող»:
Մեր բոլոր փորձերը` պարոն Զոլյանից լսելու, թե իրականում ինչո՞ւ է պարոն Աշոտյանը հենց նրա դեմ դուրս եկել` մյուս ռեկտորներին թողած, ապարդյուն անցան: Պարոն Զոլյանը, ի պատասխան հիշեցրեց «Միմինո» կինոն. «Такую личную неприязнь… ես չգիտեմ, իրեն հարցրեք»: Մեր դիտարկմանը` «անտիպատիա՞» է ուղղակի` նա ավելացրեց. «Միգուցե: Միգուցե շենքի հարցն է լուծում, ես չգիտեմ, միգուցե ուզում են արագ ձեւով այդ շենքը վաճառել: Միգուցե անձնական թշնամանք: Բայց` անձնական թշնամանք մի փնտրեք»:

Սուրեն Զոլյան. «Հայաստանը կրթության և գիտության նման նախարարի արժանի չէ»

Սուրեն Զոլյան. «Հայաստանը  կրթության և գիտության նման նախարարի արժանի չէ»
Այսօրվա ասուլիսին ԿԳ նախարարի հրամանով աշխատանքից հեռացված ԵՊԼՀ–ի ռեկտոր Սուրեն Զոլյանը հայտնել է, որ ինքը երեք հայցադիմում է ներկայացրել տարբեր դատարաններ՝ պահանջելով չեղյալ հայտարարել ԿԳ նախարարի՝ իր կարծիքով անօրինական հրամաններն ու որոշումները։ Գործերը քննվելու են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարաններում։ Այդ երկու դատարանների որոշումներից հետո, եթե դրանք Զոլյանին չբավարարեն, ԵՊԼՀ–ի նախկին ռեկտորը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միաժամանակ Զոլյանը հույս է հայտնել, որ Եվրոպական դատարան դիմելու կարիք չի լինի.
Ես հույս ունեմ, որ հարցի լուծումը մենք կգտնենք Հայաստանում, հաշվի առնելով, որ դա վերջիվերջո խայտառակություն է Հայաստանի համար։ Ես չէի ուզենա, որ Եվրոպայում այդպիսի հարցեր քննարկեին և պարզեին, որ Հայաստանում հնարավոր է այդպիսի կրթության և գիտության նախարար ունենալ՝ Հայաստանը դրան արժանի չէ։
Նախկին ռեկտորի խոսքով՝ համալսարանն այսօր փաստացի կազմալուծված է և չի գործում.  ամեն մի մանր հարց՝ կապված համալսարանի հետ՝ մինչև անգամ այն, թե որ լսարանում պետք է անկացվեն դասերն, ու ում մոտ պետք է լինեն լսարանների բանալիները, որոշում է անձամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Ուսանողներին արգելվում է դասերի ավարտից հետո մնալ համալսարանում, իսկ շաբաթ օրերին համալսարան մուտք գործելու իրավունք ունեն միայն մագիստրատուրայում սովորող ուսանողներն ու նրանց դասավանդող դասախոսները։

Մայիս 22, 2012 | 15:18  Բրյուսովի դասախոսներից մի քանիսը պահանջել են իրենց ազատել զբաղեցրած պաշտոնից


Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում վարչական պաշտոն զբաղեցնող մի խումբ անձինք դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գասպարյանին` հրաժարվելով վարչական պաշտոնից:
«Չհանդուրժելով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետեւողականորեն իրականացվող ապօրինությունները՝ ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետեւաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից՝ դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրա»,- ասված է դիմումում, որ ստորագրել են ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը,  ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ Գոհար Ավետիսյանը, ԵՊԼՀ գիտության եւ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ Նունե Դիլանյանը, ԵՊԼՀ մագիստրոսական եւ հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ Լիանա Պետրոսյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդա Նվարդ Մանասյանը:
Իրենց դիմումի մեջ նրանք նաեւ ներկայացրել են հիմքերը.
1. ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով»: 2000թ.-ի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց «Եվրոպական տարածքում բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» հայտնի Լիսաբոնի միջազգայնագիրը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովը 2005թ.-ի հունվարի 7-ին վավերացրեց վերոնշյալ միջազգայանգիրը եւ այն ուժի մեջ մտավ նույն թվականի մարտի 1-ին: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանվում է. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:
2. ՀՀ լիազոր մարմինն իր գործողություններով խախտել է բուհի ինքնավարության մասին Բոլոնիայի գործընթացի հիմքում ընկած Լիսաբոնի միջազգայնագիրը, որի վավերացմամբ ՀՀ պատկան մարմինները ճանաչել են միջազգայնագրի նախաբանի վեցերորդ պարբերությամբ ամրագրված ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքը եւ «գիտակցել են այս սկզբունքը պահպանելու ու պաշտպանելու անհրաժեշտությունը»: Ավելին, այդ նույն միջազգայնագրի մասը կազմող բացատրական զեկույցում նկարագրվում է Եվրոպայում որակի ապահովման ընթացքը բարձրագույն կրթության միջոցով, որտեղ բառացի նշվում է «պատկան մարմնի կամ խորհրդարանի կողմից ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատության որակի վերահսկողության» պրակտիկայի մասին: Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր դառնալով՝ մեր կառավարությունը ստանձնել է մեր կրթական համակարգի ինտեգրացման պարտավորությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին: Այս ամենի լույսի ներքո, անհասկանալի են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանները՝ մի պահ մոռանալով, որ պատկան մարմինն իր գործողություններով խախտել է ՀՀ Սահմանադրության, առնվազն 3 օրենքների եւ կառավարության որոշման դրույթները:
3. Ի շարունակություն վերոնշյալ տրամաբանության, ս/թ ապրիլի 25-ին ռեկտորի պաշտոնակատար նշանակված Գ. Գասպարյանը անորոշ ժամկետով հետաձգել է 26.04.2012թ-ին կայանալիք գիտական խորհրդի արտահերթ նիստը, դրանով իսկ խախտելով գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը, չեղարկելով ակադեմիական ազատությունները բուհում եւ արժեզրկելով ուսումնական, գիտական գործունեությունը համակարգող եւ կարգավորող կառավարման մարմնի կարգավիճակը, այդպիսով բուհում հաստատելով միանձնյա կառավարման համակարգը:
4. Հիմք ընդունելով Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտի վերաբերյալ առարկությունները՝ ԵՊԼՀ գիտական խորհրդի 17.04.2012թ ընդլայնված նիստում որոշում ընդունվեց «… հանձնարարել ԵՊԼՀ ռեկտորին մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թվականի թիվ 190-Ա/Ք հրամանով իրականացված վերահսկողության արդյունքերով կազմված օրենսդրության պահանջներին ակտի իրավաչափությունը եւ օրինականությունը վիճարկելու հայցով, ինչպես նաեւ այն ԵՊԼՀ բարի համբավը արատավորող ակտը չեղյալ համարելու պահանջով»: Ստեղծված իրավիճակում հարցը հնարավոր էր շտկել, եթե ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ. Գասպարյանը ս/թ մայիսի 4-ին ստորագրեր հայցադիմումը, ինչը վերջինս հրաժարվել է կատարել, որի արդյունքում կազմվել է արձանագրություն գիտխորհրդի անդամներից մի քանիսի կողմից: