Մոսկվայի լեզվաբանները սատարում են Սուրեն Զոլյանին
Հայտնի ռուս գիտնական լեզվաբաններ` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանական բաժնի ղեկավար Վ. Ա. Փլունգյանը և Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ, Համաշխարհային մշակույթի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մ. Ա. Դանիելը նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին` կապված Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Տ. Զոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Նամակում մասնավորապես ասվում է.
«Շատ մոսկվացի լեզվաբաններ անհանգստությամբ են ընդունել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Տ. Զոլյանի պաշտոնանկության, և այդ համալսարանի լուծարման մասին լուրերը: Զոլյանը Ռուսաստանում հայտնի է որպես իմաստաբանության, տեքստի լեզվաբանության, պոետիկական լեզվի առաջատար մասնագետ, տաղանդավոր թարգմանիչ և հայկական մշակույթը պրոպագանդող, ով մեծ ճանաչում ունի մասնագետների շրջանում: Լինելով ժամանակակից ամենահայտնի բանասեր, լեզվաբան, մշակութաբան, պատմաբան Յուրի Լոտմանի աշակերտը` նա ոչ միայն հայկական գիտության արժանի նեկայացուցիչ է, այլ նաև` հայտնի տարտուսյան դպրոցի…
Դժվար է անվանել մեկ այլ հայ գիտնականի, ում այդքան լավ ճանաչում և գնահատում են Ռուսաստանում և Եվրոպայում: Ս. Զոլյանը մտավորական է, ազնիվ, հյուրասեր մարդ, ով մեզ համար արտացոլում է հայ ազգի լավագույն հատկանիշները: Ցավալի է, որ նման մարդիկ շատ հազվադեպ են գլխավորում գիտական հաստատություններ: Մենք կոչ ենք անում ձեզ միջամտել ստեղծված հակամարտությանը և խնդիրը լուծել այնպես, որ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը մնա Ս. Զոլյանի ղեկավարության ներքո»: