суббота, 28 апреля 2012 г.

Աշոտյան-Զոլյան բախման հետևանքները

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ կրթության և գիտության նախարարի հրամանը ոչ միանշանակ արձագանքների տեղիք է տվել ինչպես համալսարանում, այնպես էլ հասարակության շրջանում։ ԵՊԼՀ գիտական մասի ղեկավար և դասախոս Նունե Դիլանյանը Civilnet.am-ի հետ զրույցում ասում է, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է՝ այն տեսակների խնդիր է՝ ֆունկցիոների և ոչ ֆունկցիոների բախում։
Բուհերը դառնում են կուսակցական բջիջներ

-Տիկին Դիլանյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Աշոտյան-Զոլյան բախումը: Քաղաքական ենթատեքստ կա՞ արդյոք այս ամենում։
-Ես կուզենայի խոսել ոչ թե քաղաքական ենթատեքստի, այլ այն բաների մասին, որոնք գոնե ինձ համար շատ ավելի կարևոր են: Քաղաքական ինչպիսի ենթատեքստ էլ փորձեն տեսնել, պրն Զոլյանը միակ ոչ կուսակցական ռեկտորն է։ Այսօր մեր բուհերը դառնում են կուսակցական բջիջներ։ Այսօր ուսանողների և դասախոսների համար ստեղծվում է այնպիսի մի իրավիճակ, որ նրանք պարզապես գերադասում են ձայն չհանել։ Իսկ սա վտանգավոր է: Ամեն ինչ լուռ ընդունելը, ամեն ինչին հարմարվելը ամենավտանգավորն է այս ամենում։ Ավելին՝ զարհուրելի է, եթե խոսքը բուհի մասին է:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, ես հպարտությամբ եմ ասում, բացառություն է: Հավանաբար սա գալիս է նաև այն փաստից, որ ռեկտորն ինքը որևէ կուսակցության չի պատկանում և կաղապարված չէ, կապանքների մեջ չէ, հրահանգներ չի ստանում։ Համապատասխանաբար, այս մթնոլորտը փոխանցվում է ամբողջ բուհին։
Չի կարելի բուհը քաղաքականացնել: Բուհն այն վայրն է, որտեղ դաստիարակվում, կրթվում, զարգանում են մեր ապագա քաղաքացիները: Մենք ապագայում քաղաքացի չենք ունենա, եթե այսօրվանից մեր ուսանողներին դնենք վանդակի մեջ, հատկապես երբ վանդակի ճաղերը երբեմն փշալարեր են։
-Եթե, այնուամենայնիվ, վերադառնանք հարցին՝ ո՞րն է հակամարտության իրական պատճառը։
-Ես կարծում եմ, որ սա տեսակների խնդիր է, ֆունկցիոների և ոչ ֆունկցիոների բախում։ Ամենավրդովեցուցիչն այն է, որ սա տեղի է ունենում կրթական համակարգում։ Ինձ մոտ վերջերս այնպիսի տպավորություն է, որ մենք ինչ-որ տարբեր աշխարհներում ենք ապրում: Մենք բուհում քննարկում ենք, վիճում, բախվում կրթական համակարգի, ռազմավարական խնդիրների շուրջ, մեթոդաբանություն մշակում, հետո քայլ առ քայլ փորձում մտցնել կրթական պրոցես, հոգնած գնում, բայց ինչ-որ չափով նաև բավարարված, ու նորից բախվում, նորից ենք վիճում, այս ամենը հաճելի մթնոլորտ է։
Ու հանկարծ մի օր արթնանում ես, և պարզվում է, որ կառքերը կասեցրել են, որովհետև դու ինչ-որ մի բան մեծատառով ես գրել՝ փոքրատառի փոխարեն, մտցրել ես մասնագիտություն, որը չգիտես ինչու ամեն տեղ կա, մեզ մոտ չպիտի լինի, այսինչ մարդուն թույլ ես տվել մտնել լսարան, իսկ ինքը բազային կրթություն չունի: Մտածում ես՝ լավ, սա գրոտեսկի հասնող անհեթեթություն է, ես ինչո՞վ եմ զբաղված, ինձ ինչո՞ւմ են մեղադրում:
- Ստացվում է, որ համալսարանում, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, նույնպես անցումային փուլ է, և սա արդեն վիճա՞կ է։
- Այո՛, և անցումային այս փուլը ամենակարևոր, ամենահետաքրքիր ու ամենածանր ասպարեզն է մեր կյանքում, որովհետև մենք հայտնվել ենք ոչ միայն նոր աշխարհում, այլև նոր իրավիճակում, երբ սերունդ է փոխվում: Նաև բուհում է սերունդ փոխվում:
Սա շատ ծանր աշխատանք է, ու մեզ ավելի շատ հետաքրքրում են աշխատանքի մարտահրավերները, ներքին մոտիվացիան, որն ունեն դասախոսները, այն, որ մենք կարող ենք: Ո՞վ է ասել, որ չենք կարող: Բայց թողեք աշխատենք, հասկանո՞ւմ եք, մեր ամբողջ խնդրանքը սա է:
Զարմանալի էլ չէ, որ այս պայթյունը տեղի ունեցավ հենց հումանիտար բուհում: Հումանիտար բուհը չափազանց կարևոր է երկրի համար։ Այստեղ է զարգանում ազատ միտքը, այստեղ են ծնվում գաղափարները, որոնք դուրս են բերելու երկիրը նեղ, կաղապարված մթնոլորտից, դուրս են բերելու աշխարհ։ Իսկ հիմա ստացվում է, որ ոչ, մենք մեղավոր ենք: Պետք է ուսանողներին ասեինք՝ գիտեք ինչ, վերևից ասված է՝ դու այսպես պիտի մտածես, ուրեմն այսպես էլ պիտի մտածես: Ո՛չ, համաձայն չենք:
-Ճահճացած իրավիճակի մեջ այս պայթյունը ի՞նչ դրական բան կարող է բերել կրթական համակարգին։
-Ես փորձում էի հասկանալ, թե ինչ է սա։ Հետո հասկացա՝ սա բյուրեղացման գործընթաց  է: Այսինքն՝ ստեղծվել է մի մթնոլորտ, երբ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր անելիքի համար և ինքը պետք է այսօր հրապարակավ խոսի այդ պատասխանատվության մասին։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչպիսի դեմագոգիա է այսօր մեր երկրում: Որևէ մտահոգություն չկա: Եվ այդ բյուրեղացման պրոցեսը հիմա մեր համալսարանից է գնում։
-Ինչպիսի՞ն են լինելու համալսարանի հետագա քայլերը։
-Սա միայն պրն Զոլյանի խնդիրը չէ: Պարզապես պրն Զոլյանը եղավ այն մարդը, որն ընդվզեց, որը ասաց՝ չի կարելի: Մենք խոսում ենք ակադեմիական ազատությունների մասին, մենք խոսում ենք բուհերի ինքնավարության մասին, իսկ ավելի լավ, քան բուհը իր ներսում, ոչ ոք չգիտի, թե որ պահին, որ քայլն է ճիշտ։ Եվ այս ամենը գրված է թղթի վրա։ Բայց երբ գալիս է այն պահը, որ դու պիտի օգտվես դրանից, քեզ ասում են՝ ո՛չ, դու իրավունք չունես, դու այսինչ կետի այնինչ ենթակետը խախտել ես: Հետո պարզվում է, որ այդ ենթակետը ընդամենը չակերտների հարց է: Չի կարելի այսպես, բուհը պետք է ազատ շնչի:
Կրկնում եմ, եթե ուզում ենք ունենալ ազատ սերունդ, եթե ուզում ենք ունենալ ստեղծարար սերունդ, բուհերը պետք է ազատ շնչեն: Չի կարելի բուհերը կաղապարել: Ամբողջ պատմության ընթացքում բոլոր երկրներում բուհն է եղել ազատ մտքի, ստեղծագործ մտքի ծնողն ու առաջ տանողը։

Հասմիկ Ափյանը դուրս չի գալիս ռեկտորի պաշտոնակատարի սենյակից


Արդեն մի քանի օր է, ինչ ԵՊԼՀ-ում ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, սակայն նա արդեն այդ մի քանի օրում հասցրել է այնպիսի հայտարարություններ անել, որոնք մեծ դժգոհություն են առաջացրել ուսանողության շրջանում: Մանավորապես, hayeli.am-ի հետ զրույցում Գայանե Գասպարյանը նշել է, որ Սուրեն Զոլյանը «հրահրում է մի խումբ ուսանողների, որպեսզի դասադուլ անեն, միտինգներ անեն…,ուղղակի ինքը այդպիսի (բուհը լուծարելու և մանկավարժականին միացնելու մասին) կեղծ տեղեկություններով է հրահրում ուսանողներին: Ուղղակի  կան մի քանի հոգի, բնական է, ոչ լավ սովորողներ, որոնց չգիտեմ` ինչ խոստումներ է տվել, լսում են իրեն»:
«Ինչպես կարող ենք մենք ընդունել այդ պաշտոնակատարին,եթե հենց ինքը մեզ չի ընդունում և դեռ ավելին `մեզ համարում է կամակատարներ, մինչդեռ Ս.
Զոլյանը մեզ` ուսանողներիս, երբեք չի հրահրել ու նման գործելաոճը (հրահրելու կամ սպառնալու) ավելի բնորոշ է ՀՀԿ-ի կողմից հովանավորված մեր
ուսխորհրդին»,- հայտարարեցին ուսանողները:
Նշենք նաև, որ ՀԱՅԵԼԻ ակումբի հիմնադիր-նախագահ Անժելա Թովմասյանը հանդիսանում է ԿԳ նախարար Ա. Աշոտյանի մամուլի քարտուղարը: Ի դեպ, նոր պաշտոնակատարը այսօր պահանջել է գրավոր ձևով ներկա-բացակա անել դասախոսներին, դեկանատների և այլ ստորաբաժանումների  աշխատակիցներին, ինչը վերջիններիս դժգոհությունն է առաջացրել:
Իսկ ուսխորհուրդը, որն ամեն հարցում պետք է ուսանողությանն աջակցի, չի երևում նրանց կողքին, ընդհակառակը` ամեն ինչ անում է, որպեսզի տապալվի «Ազատ ուսանողների ֆորումի» ծավալած գործունեությունը: Փոխարենը` «Ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը ամբողջ օրը դուրս չի գալիս նոր պաշտոնակատարի աշխատասենյակից: Միգուցե նրան արդեն ռեկտորի պաշտոնակատարի խորհրդականի պաշտո՞ն են  առաջարկել»,-նշեցին մի քանի ուսանողներ: Նույն այդ ուսանողները հայատարարեցին, որ ուսխորհուրդը ոչ թե ուսանողության շահերն է պաշտպանում, այլ ասես ՀՀԿ-ի ներկայացուցիչն է հանդիսանում
բուհում:

Վահրամ Թաթիկյանը՝ Արմեն Աշոտյանի մասին. «Տգիտության հետ` ինքնավստահություն…»


Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և գրել.
«Երեկ ես կարդացի Արմեն Աշոտյանի ընդարձակհարցազրույցը «Առաջին լրատվական»-ում։ Քանզի օրնէր տարաժամքունը գլխիսինձ թվացթե երազում եմկարդացելայսօր գտա ` այնտեղ էր։ Ես ինձ համարպարզեցի բարձր պաշտոնյա լինելու բանաձևըմեզանում։ Տգիտության հետինքնավստահություն,աշխատելու անընդունակության հետպաշտոնինմնալու ունակություն։ Ինպես անկախ Հայաստանիհիմնադիրներից մեկը կասեր` «Մեր դեմ խաղ չկա»։Ուրեմնդաղալների հետ խաղալ պետք չէ»։

Բրյուսովի դասախոսները սպառնում են ուսանողներին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Բազում սպառնալիքներ են հնչել ու հնչում ուսանողների հասցեին: 

«Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է կազմակերպում համալսարանի Ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրահավաք կազմակերպող ուսանողներից մեկի հեռախոսահամարին սպառնալիքներով լի հաղորդագրություն է եկել, որ դադարեցվի ստորագրահավաքը: Ավելին` դասախոսներից ոմանք հրավիրել են աշխատասենյակ մի քանի ակտիվ ուսանողուհիների և «զգուշացրել», որ եթե այսպես շարունակեն, նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Այսօր հնչել են նաև սպառնալիքներ, որ ակտիվ ուսանողներին համալսարանից կհեռացնեն:

Սակայն ուսանողներին դա չի մտահոգում. «Մենք չենք նահանջի, եթե մեր հասցեին հնչում են սպառնալիքներ, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ենք և մեր պահանջներն արդար են:» ,-հայտարարել է ուսանողուհիներից մեկը: 

Նշենք նաև, որ «Ազատ ուսանողների ֆորումին» միացել են բազմաթիվ արտասահմանյան ՀԿ-ներ, ուսանողներ և հայտնի գիտնականներ, մասնավորապես Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայի Հանարապետություննից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից :

Ելնելով ուսանողների անվտանգությունից և ապահովությունից մենք առայժմ չենք հրապարակում այդ դասախոսների անունները:

пятница, 27 апреля 2012 г.

Քաղաքագետը Սերժ Սարգսյանին առաջարկում է հանդիպել ԵՊԼՀ ուսանողների և բնապահպանների հետ


Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, առաջարկեց այցելել, խոսել և շփվել թե՛ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների, թե՛ Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների հետ:
Քաղաքագետն ասաց, որ իր առաջարկն անում է հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կողմից արդեն կիրառվող և երկրի նախագահին հարիր քաղաքական մշակույթը. «ՀՀ նախագահը հեռավոր գյուղերում մոտիկից շփվում է մարդկանց հետ և լսում է նրանց կարծիքները»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնանկության ողջ գործընթացը բացասաբար կանդրադառնա իշխող` Հայաստանի հանրապետական կուսակցության վարկանիշի վրա, քանի որ ԵՊԼՀ ռեկտորը հեղինակություն ունեցող անձ է թե՛ միջազգային կառույցներում, թե՛ ներսում` ուսանողների շրջանում։

Քաղաքագետը նույն կարծիքին է նաև Մաշտոցի պուրակում կատարվող գործընթացների մասին. «Եթե Մաշտոցի պուրակի հարցն այսօր դրական լուծվի, իշխանական կուսակալությունը բավականին դրական վարկանիշ կունենա»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ պաշտոնում ընտրվելուն պես որոշում կայացրեց Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելու մասին, ապա որոշում կայացրեց դրանք Մաշտոցի այգու տարածք տեղափոխելու մասին, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց։

Ապրիլ 27, 2012 09:28 Կրթության ազատականացման խնդիրը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ու Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի միջեւ առաջացած խնդիրները մի շարք այլ հարցեր են վեր հանում` պետության կողմից բարձրագույն կրթության ղեկավարման խնդիրների վերաբերյալ: Հարց է առաջանում արդյո՞ք համալսարանների կառավարման գործում պետության ներգրավվածության անհրաժեշտություն կա: 

Ըստ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կանոնադրության, «Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա եւ կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաեւ կարեւորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:» Սակայն այս ինքնավարությունը հաճախ խախտվում է հենց կրթության եւ գիտության նախարարության կողմից` մի շարք հարցերում միջամտության շնորհիվ: 

Միջամտությունը լինում է տարբեր տեսակի: Միջամտության լիազորությունների մի մասը նախարարությանը տրվում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքով, մյուս մասն առաջանում է ոչ ֆորմալ լծակների միջոցով, որոնք հիմնականում ուղղակի ձեւով ստեղծում է վերը նշված օրենքը: 

Ընդհանրապես, ինքնավարությունը ցանկացած ինստիտուտի (համակարգ կամ կազմակերպություն իմաստով) զարգացման կարեւոր գործոն է: Զարգացման տեսության հսկա Սամուել Հանթինգթոնի համար ինստիտուտների զարգացման կարեւոր գործոններից մեկը հենց ինքնավարություն է, եւ ոչ մի կազմակերպություն չի կարող ինքնավար լինել, եթե այն չունի վերահսկողություն իր պաշտոնյաների նշանակման եւ ազատման գործում: 

Արմեն Աշոտյանի ու Սուրեն Զոլյանի միջեւ առաջացած խնդիրը կապված է նաեւ ինքնավարության խախտման խնդրի հետ: Հասկանալի է, որ գոյություն ունեն նաեւ այլ խնդիրներ, կողմերը ունեն տարբեր փաստարկներ, սակայն նախարարության կողմից բարձրագույն կրթության կառավարման գործերին անմիջական միջամտությունը պետք է զրոյի հասցվի, չնայած դրա համար անհրաժեշտ կլինի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել: 

Այս տարվա փետրվարին Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Ցուցակում ընդգրկված էին նաեւ 14 բուհեր ու կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություններ: 

Բնականաբար, բուհերի ցուցակում առաջատար դիրքում էր Երեւանի պետական համալսարանը, որը վճարել էր 790 մլն դրամի հարկեր, երկրորդ տեղում էր Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանը, երրորդ տեղում` Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանը: 14-ի մեջ ընդգրկված էր նաեւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը: Ընդհանուր առմամբ, 2011թ. այս 14 բուհերը պետական բյուջե էին փոխանցել 3,25 մլրդ դրամի հարկ: Սա ցույց է տալիս, որ բուհերը ունեն կայուն եկամտի աղբյուր` իրենց գործունեությունը ապահովելու համար:

Հենց այստեղ է ծագում հարցը. ինչու՞ պետությունը պետք է ներգրավված լինի համալսարանների կառավարման գործընթացում: Ո՞րն է դրա անհրաժեշտությունը: 

Ռեսուրսների ապահովման տեսանկյունից պետության ներգրավվածության անհրաժեշտություն չկա: Իսկ համալսարանների խորհուրդներում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյանների անունները ցույց են տալիս, որ դա հիմնականում քաղաքական դրդապատճառներ ունի: Սակայն, արդյո՞ք քաղաքացին ցանկանում է, որ նաեւ իր վճարած հարկերով գոյատեւող համալսարանը որեւէ քաղաքական ուժի գործիք դառնա: Այս հարցին կարող է հստակ պատասխան տալ ուսանողը:

Վերջում ավելացնեմ, որ University Ranking by Academic Performance-ի սանդղակում աշխարհի 2000 համալսարանների ցանկում ակադեմիական առաջընթացով Երեւանի պետական համալսարանը զբաղեցնում է 1326-րդ տեղը: Հնարավոր է, որ հենց պետական ներգրավվածությունն է խանգարում համալսարանին առավել բարենպաստ տեղ զբաղեցնել:
    
Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Բրյուսովի ուսանողները բաց-նամակով աջակցություն են խնդրում

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները հանդես են եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք ստորև.

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները հանդես են եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք ստորև.

Մենք` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներս արդեն մի քանի օր է ոտքի ենք ելել և պահանջում ենք օրենքի գերակայություն: Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողներիս մեծաքանակ բողոքը մինչ օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից: Մենք համարում ենք և համոզված ենք, որ խախտվել են մեր` ուսանողներիս իրավունքները, կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Անընդունելի փաստ և հանգամանք է նաև, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը` քաղաքականացված խամաճիկ Հասմիկ Ափյանի գլխավորությամբ և ընդամենը 20 հոգանոց անփոփոխ ու «մշտակտիվ» խմբակով խոչընդոտում է մեր բողոքի ակցիաներին: Խնդիրը նրանում է, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդները լիովին կուսակցականացված են և ծառայում են որպես գործիք այդ կուսակցությունների համար՝ խեղդելով բազմակարծությունն ու ազատությունը ՀՀ բուհերում: Սա արդեն մենք դիտարկում ենք որպես իրենց իրավասությունների չարաշահում:

Մենք`ԵՊԼՀ մոտ 600 ուսանողներս, ամեն օր երթով շարժվում ենք դեպի ՀՀ կառավարություն և կրթության ու գիտության նախարարություն` օրինական պարզաբանումներ պահանջելով նախարարի ապօրինի որոշումների համար: Սակայն, մեզ` անկախ ու անկուսակցական ուսանողներիս, նախարարը նույնիսկ չի հանդիպում` համարելով ապրիլի 19-ին ԵՊԼՀ-ում ուսանողների հետ «չկայացած» և «ձևական» հանդիպումով իր առաքելությունն ավարտված: Ավելին, վերոնշյալ հանդիպումը տապալվեց, որովհետև հենց մեզ`ուսանողներիս վրա միտումնավոր ճնշում գործադրվեց» մեր ընկերոջն անհիմն կերպով տարան ոստիկանություն: Իսկ հուսահատ նախարարը` միայնակ մնալով իր կուսակցական անսկզբունք «ընկերների» հետ(ովքեր վաղը-մյուս օրը նույն հաջողությամբ կարող են արագ կերպով տեղափոխվել այլ կուսակցություն), շարունակեց իր անգիր արված պատասխանները, իսկ մենք գնացինք ոստիկանություն` մեր ընկերոջն ազատելու և ևս մեկ անգամ օրենքի գերակայություն պահանջելու: 

Սակայն այսքանով խախտումները չսահմանափակվեցին. նոր պաշտոնակատար` Գայանե Գասպարյանը, ով նշանակվելուն պես փորձում է ներքին կարգով ճնշում գործադրել մեզ վրա, չարաշահելով իր լիազորությունները և գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը՝ հրահանգել է անորոշ ժամանակով հետաձգել գիտական խորհրդի արտահերթ նիստը:

Նա նաև լրատվամիջոցներում նաև հայտարարել է. «3000 ուսանողների մեջ ընդամենը 30-50 հոգին դա ուսանողություն չի, եթե նրանք դասադուլ են հայտարարում, դա իրենց գործն է: Ես չեմ համարում, որ մեր ուսանողներն են դասադուլ հայտարարում»:

Այս հայտարարությունը խիստ վրդովմունք է առաջացրել ոչ միայն մեր համալսարանի ուսանողության շրջանում, այլ նաև ներպետական և միջազգային մասշտաբով: Եթե պրոֆեսորը ուսանողությունը տարանջատում է և նրանց իրավունքները ոտնահարելու քայլերի դիմում` ինչեր ասես կարելի է սպասել նրա պաշտոնավարման ժամանակահատվածից, պատկերացնու՞մ եք: 

Ելնելով այս իրավիճակից`մենք համախմբվել և ստեղծել ենք «Ազատ ուսանողների ֆորում», որն իր առջև խնդիր է դրել վերականգնել արդարությունը: Կոչ ենք անում բոլորիդ բարձրաձայնել այս խնդիրը նաև Ձեր իրավասության տակ գտնվող ատյաններում, ինչպես նաև շեշտել, որ այս ամենն իրենց ուժերով և նախաձեռնությամբ, համախմբված և իրենց իրավունքների պաշտպանությանը տեղյակ և հասուն ոսանողների քայլեր են: 

Այս պահին մենք ցանկանում ենք մեր ձայնը լսելի դարձնել և հասարակության ուշադրությունը գրավել այս խնդրի շուրջ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում խախտվել են բազմաթիվ օրենքներ, որոնց կառավարությունը ուշադրություն չի դարձնում, անտեսում է իր երկրի ապագան ստեղծող և ձևավորող նոր սերունդի ձայնը: 

Այս բաց նամակով «Ազատ ուսանողների ֆորումը» խնդրում է բոլոր պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների աջակցությունը: Ամեն ժամ շարունակվում են ոտնահարվել մեր իրավունքները` որպես ուսանող, որպես ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի:

Ազատ ուսանողների ֆորում

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

ԵՊԼՀ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված բուհի ռեկտոր Ս.Զոլյանը բազմաթիվ նամակներ է ստանում գործընկեր համալսարաններից և միջազգային այլ կառույցներից: Վերջիններս իրենց մտահոգություններն են արտահայտում և աջակցություն են առաջարկում այս ամենի վերաբերյալ և հույս հայտնում, որ հանձին ռեկտոր Ս.Զոլյանի միջազգային մակարդակով առաջիկայում ԵՊԼՀ-ի հետ համատեղ նախատեսվող գիտակրթական ծրագրերը չեն խափանվի: Աճում է նաև արտասահմանյան ուսանողների, փորձագետների և դասախոսների թիվը՝ Չեխիայից, Լատվիայից, Էստոնիայից, Վրաստանից, Կորեայից, Միացյալ Նահանգներից: Ներկայացվում են նամակներից և արձագանքներից հատվածներ՝


ОТКРЫТОЕ ПИСЬМО ПРЕЗИДЕНТУ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ СЕРЖУ САРГИСЯНУ
Глубокоуважаемый Серж Азатович!
Обращаюсь к Вам в связи с попыткой отстранить от руководства Ереванским лингвистическим университетом имени Валерия Брюсова крупного ученого и организатора науки Сурена Золяна. Это событие потрясло меня, многих моих коллег и друзей в разных странах мира. Присоединяю свой голос к их протесту.
Думаю, что Вам как филологу по образованию понятно значение Серена Золяна как замечательного лингвиста и семиотика. Добавлю, что он еще и крупный политолог, специалист в области дискурс-анализа и политической семиотики, чьи статьи мне довелось публиковать в России.
Уверен, что Вам как президенту Армении также понятно, что Сурен принадлежит к узкому кругу – не больше дюжины – выдающихся армянских интеллектуалов, которые воспринимаются в мире как знаковые фигуры нынешней Армении и нынешних поколений армянства. Хотя бы в силу этого такого человека следовало всячески оберегать от административного произвола, содействовать его участию в европейской и мировой культурной и научной жизни. А тут со стороны Вашего министра образования прямо противоположные действия, которые наносят ущерб армянской науке, имиджу страны в Европе и мире.
Обращаюсь к Вам, Серж Азатович, с просьбой использовать свой авторитет и предпринять действенные шаги, чтобы снизить уровень напряженности, уменьшить ущерб престижу Армении, дать ситуации разрешиться на принципах закона и университетской автономии.
Михаил Ильин
Почетный президент Российской ассоциации политической науки
Член Исполкома Международной ассоциации политической науки
Профессор НИУ ВШЭ, МГИМО (У) МИД России, БФУ им. Иммануила Канта
Руководитель Центра перспективным методологий социально-гуманитарных исследований ИНИОН РАН

четверг, 26 апреля 2012 г.

ԵՊԼՀ ռեկտորի նոր պաշտոնակատարը տապալել է գիտխորհրդի արտահերթ նիստը

երևի շատերդ չեք ճանաչում ,ծանոթացեք ինքն է 

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտում գիտխորհրդի նիստը տապալվել է` ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի միջամտությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՊԼՀ-ից, համալսարանի գիտական խորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում պետք է լիներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակը:
Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի՝ գիտական խորհրդի համաձայնությամբ, այսօր` ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին պետք է կայանար գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը, սակայն, ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, գերազանցելով իր լիազորությունները եւ խուսափելով քննարկումներից, հրահանգել է այն հետաձգել:

[ARMSCOOP] Մրցույթ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի համար

Ահա հերթական անօրինականության դրսևորումը ԿԳՆ-ի կողմից
ՎԵ՛ՐՋ ՁԵՐ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ,ՎԵ՛ՐՋ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

[ARMSCOOP] Մրցույթ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի համար



Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում(ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3×4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք  մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանի և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող      փաստաթուղթ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)    ներկայացնել 2012թ. մայիսի 2-ից մինչև հունիսի 1-ը,  ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա  2012 թվականի հունիսի 12-ին, ժամը 1330-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքում:

ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ՝ ԱԶԱՏ ՖՈՐՈՒՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ԿՀԻԱՍԹԱՓԵՑՆԵՆՔ ՁԵԶ , ՄԵՐ ՌԵԿՏՈՐԸ ՊՐՆ.ԶՈԼՅԱՆՆ Է , ԵՎ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼԸ;

Օրե՞նք, թե՝ նախարարի կամք…


Հասարակության շրջանում պտտվող լուրերից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին ուղղված ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի 11.04.2012թ. N 01-20/370.135-12 գրությունը, որտեղ նա տեղեկացնում և խնդրում էր չեղյալ հայտարարել ՀՀ ԿԳ նախարարի՝ իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանը «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիայի» փորձագետների  կոմիտեի 41-րդ նիստին մասնակցելու վերաբերյալ, ՀՀ կառավարության կողմից ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարություն: Վերջինիս կողմից Սուրեն Զոլյանն արդեն ստացել է պատասխան, որը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում, սակայն կան կետեր, որոնց հետ չի կարելի համաձայնել, օրինակ՝ ի հակադրություն Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիայի մասին բացատրական զեկույցի 131-րդ կետի «…որ կոմիտեում նշանակված փորձագետներն իրենց պարտականությունը կատարելիս պետք է անկախ գործելու ազատություն ունենան և ենթակա չլինեն համապատասխան կառավարությունների հրահանգներին», ՀՀ արդարադատության նախարարությունը նշում է հետևյալը՝ «…ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միայն Փորձագետների կոմիտե անդամ առաջադրելու պարտավորություն, ինչն արել է, իսկ իր կողմից նշանակված անդամի բոլոր նիստերին պարտադիր ներկայացվածություն ապահովելու պարտավորություն նախատեսված չէ որևէ պետության, այդ թվում ՝ ՀՀ համար»:
Փաստորեն դեռևս 2008թ.-ից ԵԽ կողմից հաստատված խարտիան և անկախ փորձագետի իրավունքներն այսօր անտեսվում և ոտնահարվում են:
ԵՊԼՀ ուսանողների ազատ ֆորում

Սուրեն Զոլյանի հեռացման պատմությունը ՀՀԿ-ի համար կարող է 30-40 հազար ձայն արժենալ





Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման պատմության պատճառով Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարող է մեծ թվով ձայներ կորցնել: Նման տեսակետ է արտահայտել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Չէր կարելի մտավորական մարդու հետ նման անարդարացի կերպով վարվել: Դա սխալ էր, եւ այն հարկավոր է ուղղել», - նշել է Գրիգորյանը: Նրա խոսքով` իրավիճակի ոչ պաշտոնական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ սխալի արդյունքը ՀՀԿ-ի համար կարող է դառնալ Երեւանի 30-40 հազար ընտրողների կորուստ: «Դա նվազագույնն է: Ես չգիտեմ, թե ում հանճարեղ միտքն է հղացել այդ ամենը, սակայն նման քայլի համար ես պատրաստ եմ  նրան Նոբելյան մրցանակի առաջադրել», - ասել է քաղաքագետը, հավելելով, որ Սուրեն Զոլյանի աջակցության հարցում չտեսնված համերաշխություն ցուցաբերած ուսանողների ակցիային միացել են նաեւ ծնողները: «Ուսանողներն իրավունք ունեն իմանալու, թե հետագայում ինչ է լինելու իրենց բուհի հետ», - ընդգծել է Գրիգորյանը:
Ըստ նրա` ճիշտ կլիներ, եթե ուսանողներին անձամբ ընդուներ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: 
ԵՊԼՀ-ի շուրջ աղմուկն սկսվել էր նկատողությունից, որն արել էր Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ռեկտոր Սուրեն Զոլյանին: Ձեւական պատճառ է հանդիսացել նախարարի կարծիքով Զոլյանի երկրից անհիմն բացակայությունը (Տարածաշրջանային լեզուների եվրոպական փորձագետների լիագումար նիստին մասնակցելու համար): Առաջին նկատողությանը հաջորդել է երկրորդը, այնուհետեւ զբաղեցրած պաշտոնն ազատելու մասին  հրամանը: Նախարարի որոշումը դուր չի եկել Զոլյանին, եւ նա դատարան է դիմել: Բուհի ուսանողներն իրենց հերթին սկսել են բողոքի ակցիա` կազմակերպելով հավաքներ, հանդիպել են վարչապետի
հետ:ՍուրենԶոլյանի պաշտպանությանն են միացել նաեւ արտասահմանյան հայտնի գործընկերները: Իրադրությունը դեռեւս անփոփոխ է մնում:


ԵՊԼՀ “Ազատ ուսանողների ֆորում” շարժման կողմից կազմակերպված բողոքի ցույց-երթ

Ապրիլի 25-ին “Հայ-ամերիկյան բարեկամություն” ՀԿ ներկայացուցիչները մանսկացեցին և իրենց աջակցությունն հայտնեցին ԵՊԼՀ “Ազատ ուսանողների ֆորում” շարժման կողմից կազմակերպված բողոքի ցույց-երթին դեպի կառավարություն: ՀՀ ԿԳ նախարարի հարամանով նշանակվել է ԵՊԼՀ ժամանակավոր պաշտոնակատար, որի դեմ բողոքում էին ուսանողները և պահանջում որոշումներ կայացնել օրենքի տառին և ոգուն համապատասխան:

Բրյուսովի ուսանողները պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը


Բրյուսովի ուսանողները պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը
Կամայականությունների վերացում, դիպլոմների իրավական հստակեցում, ուսանողների իրավունքների վերականգնում և բուհի ինքնավարություն

Մենք՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի ներքոստորագրյալ ուսանողներս հայտարարում ենք հետևյալը.
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողների մեծաքանակ բողոքը մինչև օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից:
Տեղի ունեցած դեպքերը բացահայտեցին, որ բացի ռեկտոր Սուրեն Զոլյանին կամայականորեն հեռացնելու հրամանից տեղ են գտել նաև մեր՝ ուսանողներիս իրավունքների մի շարք խախտումներ.
-       մեզ մատուցվող կամ մատուցված կրթական ծառայությունները խոչընդոտվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից,
-       մեր արդեն իսկ ուսանած մասնագիտությունների գծով չեն տրամադրվել արտոնագրեր և այդպիսով փորձ է արվել կանխել մեր բուհի զարգացումը,
-       բազմաթիվ ուսանողների դիպլոմներ և մասնագիտություններ այդպիսով հայտնվել են հարցականի տակ պատկան մարմնի կողմից իշխանության չարաշահման և անգործության պատճառով,
-       այս կամայական վերաբերմունքի արդյունքում որոշում է ընդունվել ապօրինաբար հեռացնել մեր համալսարանի ռեկտորին, որն էլ տվյալ դեպքում հանդես է գալիս բուհի զարգացման և նոր մասնագիտություններով համալրման օգտին,
-       բացի այդ, հետագա գործողություներով բազմիցս խախտվել է բուհի ինքնավարության մասին Բոլոնիայի համաձայնագրի դրույթը և մի շարք այլ սկզբունքներ, փորձ է արվել բուհի ուսխորհուրդը օգտագործել բուհի ուսանողների դեմ, փորձ է արվել դրսից բերված ուսանողների և ոստիկանության օգնությամբ կրթության նախարարի հետ կեղծ հանդիպում բեմադրել և արհամարհել ուսանողության իրական կարծիքը:
Վերը նշված փաստերով բազմաթիվ անգամ խախտվել են ուսանողներիս իրավունքները և կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների խորհուրդները և ուսանողական մարմինները լիովին կուսակցականացված են և ծառայում են որպես գործիք այդ կուսակցությունների համար՝ խեղդելով բազմակարծությունն ու ազատությունը այդ բուհերում:
Ելնելով այս ամենից, մենք՝ Բրյուսովի անվան ԵրՊԼՀ ուսանողներս պահանջում ենք.
- չեղյալ համարել վերը նշված կամայական որոշումները և վերականգնել Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնում,
- բացահայտել հարյուրավոր ուսանողներիս դիպլոմներին վերաբերվող խնդիրները, որոնք ծագել են ՀՀ կրթության և  գիտության նախարարությունում տեղի ունեցած արհեստական խոչընդոտների ու չարաշահումների արդյունքում, և հստակեցնել այդ դիպլոմների իրավական հիմքերը,
- պարզել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեր բուհի՝ ԵրՊԼՀ զարգացմանը խոչընդոտող քայլերի մեղավորներին և պատասխանատուներին ու պատասխանատվության ենթարկել նրանց,
- ապահովել մեզ մատուցվող կրթական ծառայությունների շարունակականությունը և դրանց չխոչընդոտելը,
- ապահովել ԵրՊԼՀ լիարժեք ինքնավարությունը, ինչը բխում է Բոլոնիայի գործընթացի փաստաթղթերից, իրավական հիմքեր ստեղծելով ուսանողների և դասախոսների կողմից բուհի կառավարմանը լիարժեք կերպով մասնակցելու և վերահսկելու համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից և մյուս պատկան մարմիններից.
- հարգել մեր՝ ուսանողներիս գերակշիռ մեծամասնության կարծիքը և հաշվի նստել դրա հետ,
- վերացնել կամայականությունները կրթական համակարգում,
- պատշաճ կերպով ապահովել կրթական ծառայությունների մատուցումը և վերահսկողությունը,
- երաշխավորել բուհի ինքնավարությունը և մեր՝ ուսանողության լիարժեք մասնակցությունը բուհի կառավարմանը որպես կրթական ծառայությունների հիմնական շահառուներ:

Ազատ ուսանողների ֆորում
նամակ ,որը հանձնել ենք երկրի վարչապետին , և պատասխան պետք է ստանանք 15 օրվա ընթացքում:

ԵՊԼՀ «զոլյանական» ուսանողներին ահաբեկո՞ւմ են

լուրն ըստ 1in.am-ի
ԵՊԼՀ ուսանողները շարունակելու են իրենց բողոքի ակցիաները՝ պահանջելով ռեկտոր Սուրեն Զոլյանի վերադարձը: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուսանողներից Ռոլանդ Ճռիկյանը: 

Լուրեր են շրջանառվում, որ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուց հետո ոստիկանները սկսել են անհանգստացնել անհնազանդ ուսանողներին, սակայն Ռոլանդ Ճռիկյանը պատասխանեց, որ
ոստիկանները չեն անհանգստացնում, իսկ թե ուսանողներին ինչ ճանապարհով են անհանգստացնում՝ պարզ չէ:

«Ըստ օրենքի՝ բոլորը շատ լավ գիտակցում են, որ ապօրինի է այս ամենը, եթե պատասխան չտվեցին, նշանակում է՝ ակցիաները կկրեն շարունակական բնույթ»,- ավելացրեց Ռոլանդ Ճռիկյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊԼՀ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության և ԿԳՆ շենքի դիմաց` պահանջելով Սուրեն Զոլյանի վերադարձը, և նշել, որ իրենց ահաբեկելով չեն կարող լռեցնել:

среда, 25 апреля 2012 г.


Ուսանողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները այս պահին կառավարության շենքի մոտ են և պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հակառակ դեպքում ուսանողները դասադուլ կսկսեն, և ակցիայի դուրս կգան ոչ միայն նրանք, այլև իրենց ընտանիքի անդամները: 

Ուսանողները բղավում են՝ իրենք խամաճիկ չեն և լավ գիտեն ուսանողության ուժը: Նրանք հանդես են գալիս «ո՛չ կամայականությանը, Զոլյան, մենք Ձեզ հետ ենք» կոչերով: Եթե վարչապետը նրանց չընդունի, նրանք նորից կգնան ԿԳՆ: 

Սակայն վարչապետի փոխարեն ուսանողների հետ հանդիպեց կառավարության ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ վարչապետը մեկ անգամ արդեն նրանց հետ հանդիպել է: