ԲՐՅՈՒՍՈՎԻ ՄԱՆԻՖԵՍՏ
ԻՆՉՈ՞Ւ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑ ԲՐՅՈՒՍՈՎԸ (ԵՊԼՀ)
- Քանի որ մեր համալսարանը մյուս բուհերի պես կուսակցական ազդեցության ու պարտադրանքի տակ չէր գտնվում,
- Քանի որ Բրյուսովի անվան ԵՊԼՀ վերջին տարիներին մասնագիտությունների և լեզուների մեծ զարգացում է ապրել, ինչը հակադրվում է որոշ պաշտոնյաների քայլերին,
- Քանի որ մեր բուհում դեռ կա ազատ միտք և բուհը որոշակիորեն պահպանել է ինքնուրույնությունը Բոլոնյայի սկզբունքներին համապատասխան,
- Քանի որ մենք զգում ենք, որ այժմ փորձ է արվում մեր բուհը մտցնել մյուս հիմնարկների համատարած գորշության ոլորտ՝ կանգնեցնելով մեր բուհի զարգացումը և միջազգայնացումը:
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՄԵՐ՝ ԲՐՅՈՒՍՈՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՍ ՇԱՐԺՈՒՄ
Քանի որ վերջին 20 տարիներին Հայատանում նման ուսանողական շարժում չի եղել,
Քանի որ բոլոր երկրներում հանրության փոփոխությունների հիմքը դրել են ինքնակազմակերպվող ուսանողական շարժումները,
Քանի որ մենք ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ սովորել այնպիսի Բրյուսովում, որտեղ ԿԱ ԱԶԱՏ ՄԻՏՔ, ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ:
Ազատ և զարգացող համալսարան ունենալը բխում է մեր` ուսանողներիս անհատական շահերից:
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԽԵԼԱՑԻ ԵՎ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵՆՔ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆՔ, քանի որ ԲՈՒՀՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ, ԲՈՒՀԸ ՄԵՐ ՀԵՏԱԳԱ ԿՅԱՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑՆ Է:
Ազատ ուսանող, ինքնավար համալսարան, ինքնորոշված հանրություն
Մենք Երևանի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներ ենք, բայց նախևառաջ Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ: Մեր բուհի ռեկտորի հանդեպ չունենալով որևէ կողմնակալ վերաբերմունք՝ այդուհա...նդերձ գտնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ապրիլի 17-ին ստորագրված հեռացման հրամանը կամայական և անօրինական բնույթ ունի: Մենք ցանկանում ենք ապրել մի երկրում, որտեղ օրենքներին կենթարկվեն ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները: Ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ մենք չենք հայտնաբերել որևէ դրույթ, որը խախտվել է համալսարանի ռեկտոր պարոն Զոլյանի կողմից: Մենք պահանջում ենք չեղյալ համարել նախարարի ապօրինի հրամանը և ներկայացնել բոլոր օրինախախտումները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության պատասխանատվությունը այդ խախտումների համար: Մենք՝ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներս պատրաստակամ ենք պայքարել սեփական իրավունքների և մեր բուհում ու երկրում օրենքի գերիշխանության համար: Մենք գիտենք մեր իրավունքները: Ուսման ընթացքում մեր ստացած գիտելիքները կարող են ծառայել իրենց նպատակին միմիայն արդար և իրավական պետության մեջ:
Ո՛Չ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ, ԱՅՈ՛ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ
Բրյուսովի ուսանողները հանուն ՕՐԵՆՔԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Իրավունքիդ տեր կանգնիր, թե չէ կփչանա | |
Ռոլանդ Թմոյան` Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանի ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ. «Մենք շուկայական հարաբերությունների մեջ ենք`մեզանից յուրաքանչյուրը վճարող ու գնորդ է, իսկ բուհը բնականաբար վաճառող, գիտելիքի վաճառող, այս դեպքում խախտվել է մեր` ուսանողներիս իրավունքը»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը` երբ իրավունքը թողնում ես բարձիթողի վիճակում և տեր չես կանգնում, այն շատ արագ վերածվում է սառնարանում մթերքի, որը աստիճանաբար, մնալով փչանում է:
Ուսանողը պիտի գա և ինքը գնի այն, ինչի համար նա վճարում է և կարողանա ստեղծի այլընտրանք, այլ ոչ թե այն, ինչ իրեն պարտադրում են: Ուսանողներ կան, որոնք բացահայտ կամ ոչ բացահայտ միացել են Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանի իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդությանը, իրենց օգնությունն են առաջարկել` նշելով, որ եթե հարկ լինի` համընդհանուր ուսանողական իրավունքների ճակատ կստեղծեն և կպայքարեն միասին:
Ինչպիսի՞ խմորումներ են տեղի ունենում համալասարանական պատերից այն կողմ, ինչպե՞ս են ուսանողները պայքարում իրենց իրավունքների համար, և ի՞նչ խնդիրներ ունեն առհասարակ: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել տեսանյութում:
|
Բրյուսովի ուսանողները պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը
Բ
րյուսովի ուսանողները պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը
րյուսովի ուսանողները պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը
Կամայականությունների վերացում, դիպլոմների իրավական հստակեցում, ուսանողների իրավունքների վերականգնում և բուհի ինքնավարություն
Մենք՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի ներքոստորագրյալ ուսանողներս հայտարարում ենք հետևյալը.
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողների մեծաքանակ բողոքը մինչև օրս մնացել է անպատասխան ՀՀ պետկան մարմինների կողմից:
Տեղի ունեցած դեպքերը բացահայտեցին, որ բացի ռեկտոր Սուրեն Զոլյանին կամայականորեն հեռացնելու հրամանից տեղ են գտել նաև մեր՝ ուսանողներիս իրավունքների մի շարք խախտումներ.
- մեզ մատուցվող կամ մատուցված կրթական ծառայությունները խոչընդոտվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից,
- մեր արդեն իսկ ուսանած մասնագիտությունների գծով չեն տրամադրվել արտոնագրեր և այդպիսով փորձ է արվել կանխել մեր բուհի զարգացումը,
- բազմաթիվ ուսանողների դիպլոմներ և մասնագիտություններ այդպիսով հայտնվել են հարցականի տակ պետկան մարմնի կողմից իշխանության չարաշահման և անգործության պատճառով,
- այս կամայական վերաբերմունքի արդյունքում որոշում է ընդունվել ապօրինաբար հեռացնել մեր համալսարանի ռեկտորին, որն էլ տվյալ դեպքում հանդես է գալիս բուհի զարգացման և նոր մասնագիտություններով համալրման օգտին,
- բացի այդ, հետագա գործողություներով բազմիցս խախտվել է բուհի ինքնավարության մասին Բոլոնիայի համաձայնագրի դրույթը և մի շարք այլ սկզբունքներ. փորձ է արվել բուհի ուսխորհուրդը օգտագործել բուհի ուսանողների դեմ, փորձ է արվել դրսից բերված ուսանողների և ոստիկանության օգնությամբ կրթության նախարարի հետ կեղծ հանդիպում բեմադրել և արհամարհել ուսանողության իրական կարծիքը:
Վերը նշված փաստերով բազմաթիվ անգամ խախտվել են ուսանողներիս իրավունքները և կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների խորհուրդները և ուսանողական մարմինները լիովին կուսակցականացված են և ծառայում են որպես գործիք այդ կուսակցությունների համար՝ խեղդելով բազմակարծությունն ու ազատությունը այդ բուհերում:
Ելնելով այս ամենից, մենք՝ Բրյուսովի անվան ԵրՊԼՀ ուսանողներս պահանջում ենք.
- չեղյալ համարել վերը նշված կամայական որոշումները և վերականգնել Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնում,
- բացահայտել հարյուրավոր ուսանողներիս դիպլոմներին վերաբերվող խնդիրները, որոնք ծագել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած արհեստական խոչընդոտների ու չարաշահումների արդյունքում, և հստակեցնել այդ դիպլոմների իրավական հիմքերը,
- պարզել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեր բուհի՝ ԵրՊԼՀ զարգացմանը խոչընդոտող քայլերի մեղավորներին և պատասխանատուներին ու պատասխանատվության ենթարկել նրանց,
- ապահովել մեզ մատուցվող կրթական ծառայությունների շարունակականությունը և դրանց չխոչընդոտելը,
- ապահովել ԵրՊԼՀ լիարժեք ինքնավարությունը, ինչը բխում է Բոլոնիայի գործընթացի փաստաթղթերից, իրավական հիմքեր ստեղծելով ուսանողների և դասախոսների կողմից բուհի կառավարմանը լիարժեք կերպով մասնակցելու և վերահսկելու համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից և մյուս պետկան մարմիններից.
- հարգել մեր՝ ուսանողներիս գերակշիռ մեծամասնության կարծիքը և հաշվի նստել դրա հետ,
- վերացնել կամայականությունները կրթական համակարգում,
- պատշաճ կերպով ապահովել կրթական ծառայությունների մատուցումը և վերահսկողությունը,
- երաշխավորել բուհի ինքնավարությունը և մեր՝ ուսանողության լիարժեք մասնակցությունը բուհի կառավարմանը որպես կրթական ծառայությունների հիմնական շահառուներ:
Ազատ ուսանողների ֆորում
Բրյուսովականները շարունակում են պայքարը հանուն Զոլյանի
- Բրյուսովականների պայքարը շարունակվում է: Ինչպես հայտնի է, ԵՊԼՀ ուսանողները պայքար սկսեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԿԳ նաղարար Ա. Աշոտյանը կրկնակի խիստ նկատողություն հայտարարեց ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ, որին հաջորդեց վերջինիս լիազորությունների դադարումը՝ որպես ԵՊԼՀ ռեկտոր: Ինչպես նշում են ուսանողները, Աշոտյանը, իրավական խախտում է կատարել և ապօրինի ձևով կրկնակի նկատողություն հայտարարել պրն. Զոլյանին:Բրյուսովականներն արդեն մի քանի օր է ոտքի են ելել և պահանջումեն օրենքի գերակայություն: Նրանք պայքարում են այն իրավունքով, որ իրենք են վճարում իրենց ուսուցման համար,և,լինելով պատվիրատուն,իրենք են ընտրում իրենց ղեկավարին՝ ռեկտորին, և այն ուսումնական հաստատությունը, որտեղ կրթվում են: Այս ամենի ընթացքում որոշ լրագչողներ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց ռեպորտաժները եթեր են հեռարձակվում մի շարք երկրներով, փորձում են խեղաթյուրել իրականությունը՝այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդելով:Ապրիլի 20-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ պրն. Զոլյանը նշեց, որ գիտի այս ամենը քաղաքականացնելու ձևը, սակայն նման քայլի չի դիմում: Ուսանողները ևս նշեցին, որ ոչ մի քաղաքական ուժ չի մտնի այս պայքարի մեջ, և նրանք, ովքեր կփորձեն քաղաքական ենթատեքստ հաղորդել, պետք է պատրաստ լինեն նույն վայռկյանին լքել պայքարի ելած ուսանողների շարքերը:Այս պայքարն արդեն վաղուց դուրս է եկել ԵՊԼՀ-ի սահմաններից, քանզի ուսանողները պայքարում են օրենքի գերակայության համար: Եվ մինչ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում շարունակում է ներկայացնել իրականությունը խեղաթյուրող տեսանյութերը,ուսանողները շարունակում են գործել: Նրանք ստեղծել են Ազատ ուսանողների ֆորում,որտեղ ընդգրկված են բոլոր այն քաղաքացիներն ու տարբեր բուհերի ուսանոները, որենք միանում են հանուն օրենքի մղվող այս պայքարին: Հարկ է նշել, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է,և այս ուսանողները կարող են դառնալ նոր հեղափոխության հիմնադիրները:-Այսպես մեկ էլ պայքարել են մեր ծնողները 1988-ին,-նշում են ուսանեղները: Իսկ վերնախավը լռում է: Ապրիլի 20-ին ուսանողները վարչապետին հանձնեցին պրն. Զոլյանի նամակը, և դեռևս ոչ մի արձագանք:Օրեր փակ հանդիպում էր տեղի ունեցել նաև պրն. Ս. Զոլյանի և ՀՀ նաղագահ պրն.Ս . Սարգսյանի միջև, որի մասին և ոչ մի մեկնաբանություն չկա:Դժվար է հավատալ,որ ՀՀ-ի պես պոքր երկրում վերնախավը տեղյակ չէ ուսանողների օրինական պահանջներից:Պարզապես պարոնայք այրերը իրենց կարգախոս են դարձրել հայտնի ժողովրդական խոսքը՝ «Լռությունը ոսկի է»Դե ինչ, ինչպես նշում են երիտասարդ հեղափոխականները, դեռ շատ ասելիք ու անելիք ունենք :Mariam Hakobyan
Անհասկանալի կարգապահական տույժ ԵՊԼՀ ռեկտորին Աշոտյանից
Կներեք, բայց որպես մաքուր, ուղն ու ծուծով բրյուսովցի, ես չեմ կարող մեջս պահել ու չարտահայտվել էս ամենի մասին, մանավանդ երբ խոսքը վերաբերումա իմ բուհին, իմ ռեկտորին, իմ համալսարանի՝ իմ երկրորդ տան համբավին:Խելացիներից ինչ որ մեկը, չգիտեմ թե ով, ժամանակին երևի էսօրվա նման քաղաքականությունից զզված, ասել է. «Քաղաքականությունն անբարորայականություն է»...(կներեք արտահայտությանս համար, ես չեմ ասել ինքնա ասել)... Հիմա ասեմ առակս ինչ կցուցանե...Արդեն մի քանի օր է ինչ լրատվական կայքերը գերբեռնված, չգիտես ինչ միտումների ու նպատակների լծի տակ ճռռռռալով իրար հետևից «լուսաբանում են» Աշոտյան-Զոլյան հակասությունը: Ովքեր դեռևս տեղյակ չեն, ասեմ: Մինչև վերջերս դեռևս մեր բոլորի համար շատ սիրելի ԿԳ (հուսամ ապագայում արդեն նախկին) նախարար պարոն Աշոտ Աշոտյանը, այլևս իր մեջ չկարորողանալով զսպել արդարության նկատմամբ հակակրանքն ու բոլորին հայտնի վերաբերմունքը, ինչը բնորոշ է բոլոր քաղաքական գործիչ ասվածներին, որոշում է կտրուկ միջոցների դիմել: Ախր չէ՞ որ չի կարելի, Հայաստանում ուղղակի հակացուցվածա, ավելին, օրենսդրությամբ միայն իրենց հայտնի կետերով սահմանվածա որ չի կարելի արդար աշխատել, որ չի կարելի աշխատել ժողովրդի օգտին, որ չի կարելի մնալ նորմալ ու բարոյական մարդ, բայց միաժամանակ նաև քաղաքական գործիչ: Ձև չի: Քցում-բռնում է, որոշում է ու որոշումն ընդունվում է: Մեջբերում եմ. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել»: Մեկը լինի հարցնի ինչի համար... «...կարգապահական տույժը Սուրեն Զոլյանին տրվել է այն բանի համար, որ նա չի կատարել իր վերադասի՝ Արմեն Աշոտյանի հանձնարարականը, որը տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ.-ի մարտի 15-ի թիվ 01/06/2552-12 գրությունով: Այն է՝ չի կատարվել մարտի 19- 23-ը Հայաստանից չբացակայելու մասին հանձնարարությունը, ինչով ըստ ԿԳՆ-ի՝ խախտվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդածներ»:Ինչքան ծիծաղելիա ու պրիմիտիվ: Ի տարբերություն մեր գրեթե բոլոր պաշտոնյաների, որոնք իրենց պարտականությունները կատարելու ժամանակ և փոխարեն չգիտես որտեղ եսիմ ինչ անելիս են լինում, Սուրեն Զոլյանը կատարելիս է եղել իր պարտականությունը, իր գործը, ինչը մնացած պաշտոնյաների համար խորթ է, որովհետև վաղուց արդեն ոչ ոք իր գործով չի զբաղվում, բացի գռփել-չլդելուց... Զոլյանը մասնակցել է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների նիստին, ինչին որ Կառավարության անդամները չեն կարող միջամտել.... Մեղադրանքա ներկայացվում մի Մարդու, ով արդեն 15 տարի է ինչ ղեկավարում է ողջ Եվրոպային հայտնի ԵՊԼՀ-ն: Ու ղեկավարել է առանց որևէ վրիպումի, առանց որևէ սխալի: Միշտ եղել է անշահախնդիր ու իր պարտականություննեերը ճշգրիտ կատարող: Հայաստանը բազմաթիվ անգամներ եվրոպական երկրներում աչքի է ընկել հենց ԵՊԼՀ-ի շնորհիվ: Պարոն Սուրեն Զոլյանը եղել է ուսանողների առաջին ընկերն ու աջակիցը, նրանց սատար կանգնողն ու խորհրդատուն, իսկական բարոյական ու օրինակելի կերպար, երբեք դիկտատորական, սեփականատիրական վարք չի դրսևորել, եղել է բարոյական արժեհամակարգով օժտված անձնավորություն: Զոլյանը, ի տարբերություն ավանդույթ դարձած արտաքին ունեցող հաստափոր ու հաստավիզ նախարարների, չի հավաքում բոլորի ունեցվածքն ու ծլկում եվրոպաները կայծեր անելու: Ամոթ ունեցեք, հայն էտքան անարժանապատիվ չի լինի: Միանգամից ասեք, որ ընտրություններ են ու ու ուզում ենք «մեր մարդուն» տենանք էտ պաշտոնում, միանգամից ասեք, որ անսովորա արդար աշխատող մարդ տեսնել ոլորտում...Եթե այս ամեննա այսօր կոչվում քաղաքականություն, ուրեմն անշուշտ ենթադրենք, որ «քաղաքականությունն իրոք անբարոյականություն է»...Հուսանք, որ դատարանն այնքան խելացի կգտնվի որ չեղյալ կհամարի որոշումը,հակառակ դեպքում...չեմ էլ ուզում պատկերացնել թե ինչ կարող է լինել...
Vanuhi Malakian
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներս հանդես ենք եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք ստորև.
Մենք` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներս արդեն մի քանի օր է ոտքի ենք ելել և պահանջում ենք օրենքի գերակայություն: Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողներիս մեծաքանակ բողոքը մինչ օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից: Մենք համարում ենք և համոզված ենք, որ խախտվել են մեր` ուսանողներիս իրավունքները, կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Անընդունելի փաստ և հանգամանք է նաև, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը` քաղաքականացված խամաճիկ Հասմիկ Ափյանի գլխավորությամբ և ընդամենը 20 հոգանոց անփոփոխ ու «մշտակտիվ» խմբակով խոչընդոտում է մեր բողոքի ակցիաներին: Խնդիրը նրանում է, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդները լիովին կուսակցականացված են և ծառայում են որպես գործիք այդ կուսակցությունների համար՝ խեղդելով բազմակարծությունն ու ազատությունը ՀՀ բուհերում: Սա արդեն մենք դիտարկում ենք որպես իրենց իրավասությունների չարաշահում:
Մենք`ԵՊԼՀ մոտ 600 ուսանողներս, ամեն օր երթով շարժվում ենք դեպի ՀՀ կառավարություն և կրթության ու գիտության նախարարություն` օրինական պարզաբանումներ պահանջելով նախարարի ապօրինի որոշումների համար: Սակայն, մեզ` անկախ ու անկուսակցական ուսանողներիս, նախարարը նույնիսկ չի հանդիպում` համարելով ապրիլի 19-ին ԵՊԼՀ-ում ուսանողների հետ «չկայացած» և «ձևական» հանդիպումով իր առաքելությունն ավարտված: Ավելին, վերոնշյալ հանդիպումը տապալվեց, որովհետև հենց մեզ`ուսանողներիս վրա միտումնավոր ճնշում գործադրվեց» մեր ընկերոջն անհիմն կերպով տարան ոստիկանություն: Իսկ հուսահատ նախարարը` միայնակ մնալով իր կուսակցական անսկզբունք «ընկերների» հետ(ովքեր վաղը-մյուս օրը նույն հաջողությամբ կարող են արագ կերպով տեղափոխվել այլ կուսակցություն), շարունակեց իր անգիր արված պատասխանները, իսկ մենք գնացինք ոստիկանություն` մեր ընկերոջն ազատելու և ևս մեկ անգամ օրենքի գերակայություն պահանջելու:
Սակայն այսքանով խախտումները չսահմանափակվեցին. նոր պաշտոնակատար` Գայանե Գասպարյանը, ով նշանակվելուն պես փորձում է ներքին կարգով ճնշում գործադրել մեզ վրա, չարաշահելով իր լիազորությունները և գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը՝ հրահանգել է անորոշ ժամանակով հետաձգել գիտական խորհրդի արտահերթ նիստը:
Նա նաև լրատվամիջոցներում նաև հայտարարել է. «3000 ուսանողների մեջ ընդամենը 30-50 հոգին դա ուսանողություն չի, եթե նրանք դասադուլ են հայտարարում, դա իրենց գործն է: Ես չեմ համարում, որ մեր ուսանողներն են դասադուլ հայտարարում»:
Այս հայտարարությունը խիստ վրդովմունք է առաջացրել ոչ միայն մեր համալսարանի ուսանողության շրջանում, այլ նաև ներպետական և միջազգային մասշտաբով: Եթե պրոֆեսորը ուսանողությունը տարանջատում է և նրանց իրավունքները ոտնահարելու քայլերի դիմում` ինչեր ասես կարելի է սպասել նրա պաշտոնավարման ժամանակահատվածից, պատկերացնու՞մ եք:
Ելնելով այս իրավիճակից`մենք համախմբվել և ստեղծել ենք «Ազատ ուսանողների ֆորում», որն իր առջև խնդիր է դրել վերականգնել արդարությունը: Կոչ ենք անում բոլորիդ բարձրաձայնել այս խնդիրը նաև Ձեր իրավասության տակ գտնվող ատյաններում, ինչպես նաև շեշտել, որ այս ամենն իրենց ուժերով և նախաձեռնությամբ, համախմբված և իրենց իրավունքների պաշտպանությանը տեղյակ և հասուն ոսանողների քայլեր են:
Այս պահին մենք ցանկանում ենք մեր ձայնը լսելի դարձնել և հասարակության ուշադրությունը գրավել այս խնդրի շուրջ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում խախտվել են բազմաթիվ օրենքներ, որոնց կառավարությունը ուշադրություն չի դարձնում, անտեսում է իր երկրի ապագան ստեղծող և ձևավորող նոր սերունդի ձայնը:
Այս բաց նամակով «Ազատ ուսանողների ֆորումը» խնդրում է բոլոր պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների աջակցությունը: Ամեն ժամ շարունակվում են ոտնահարվել մեր իրավունքները` որպես ուսանող, որպես ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի:
Ազատ ուսանողների ֆորում
Комментариев нет:
Отправить комментарий