пятница, 27 апреля 2012 г.

Քաղաքագետը Սերժ Սարգսյանին առաջարկում է հանդիպել ԵՊԼՀ ուսանողների և բնապահպանների հետ


Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, առաջարկեց այցելել, խոսել և շփվել թե՛ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների, թե՛ Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների հետ:
Քաղաքագետն ասաց, որ իր առաջարկն անում է հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կողմից արդեն կիրառվող և երկրի նախագահին հարիր քաղաքական մշակույթը. «ՀՀ նախագահը հեռավոր գյուղերում մոտիկից շփվում է մարդկանց հետ և լսում է նրանց կարծիքները»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնանկության ողջ գործընթացը բացասաբար կանդրադառնա իշխող` Հայաստանի հանրապետական կուսակցության վարկանիշի վրա, քանի որ ԵՊԼՀ ռեկտորը հեղինակություն ունեցող անձ է թե՛ միջազգային կառույցներում, թե՛ ներսում` ուսանողների շրջանում։

Քաղաքագետը նույն կարծիքին է նաև Մաշտոցի պուրակում կատարվող գործընթացների մասին. «Եթե Մաշտոցի պուրակի հարցն այսօր դրական լուծվի, իշխանական կուսակալությունը բավականին դրական վարկանիշ կունենա»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ պաշտոնում ընտրվելուն պես որոշում կայացրեց Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելու մասին, ապա որոշում կայացրեց դրանք Մաշտոցի այգու տարածք տեղափոխելու մասին, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց։

Комментариев нет:

Отправить комментарий