суббота, 28 апреля 2012 г.

Հասմիկ Ափյանը դուրս չի գալիս ռեկտորի պաշտոնակատարի սենյակից


Արդեն մի քանի օր է, ինչ ԵՊԼՀ-ում ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, սակայն նա արդեն այդ մի քանի օրում հասցրել է այնպիսի հայտարարություններ անել, որոնք մեծ դժգոհություն են առաջացրել ուսանողության շրջանում: Մանավորապես, hayeli.am-ի հետ զրույցում Գայանե Գասպարյանը նշել է, որ Սուրեն Զոլյանը «հրահրում է մի խումբ ուսանողների, որպեսզի դասադուլ անեն, միտինգներ անեն…,ուղղակի ինքը այդպիսի (բուհը լուծարելու և մանկավարժականին միացնելու մասին) կեղծ տեղեկություններով է հրահրում ուսանողներին: Ուղղակի  կան մի քանի հոգի, բնական է, ոչ լավ սովորողներ, որոնց չգիտեմ` ինչ խոստումներ է տվել, լսում են իրեն»:
«Ինչպես կարող ենք մենք ընդունել այդ պաշտոնակատարին,եթե հենց ինքը մեզ չի ընդունում և դեռ ավելին `մեզ համարում է կամակատարներ, մինչդեռ Ս.
Զոլյանը մեզ` ուսանողներիս, երբեք չի հրահրել ու նման գործելաոճը (հրահրելու կամ սպառնալու) ավելի բնորոշ է ՀՀԿ-ի կողմից հովանավորված մեր
ուսխորհրդին»,- հայտարարեցին ուսանողները:
Նշենք նաև, որ ՀԱՅԵԼԻ ակումբի հիմնադիր-նախագահ Անժելա Թովմասյանը հանդիսանում է ԿԳ նախարար Ա. Աշոտյանի մամուլի քարտուղարը: Ի դեպ, նոր պաշտոնակատարը այսօր պահանջել է գրավոր ձևով ներկա-բացակա անել դասախոսներին, դեկանատների և այլ ստորաբաժանումների  աշխատակիցներին, ինչը վերջիններիս դժգոհությունն է առաջացրել:
Իսկ ուսխորհուրդը, որն ամեն հարցում պետք է ուսանողությանն աջակցի, չի երևում նրանց կողքին, ընդհակառակը` ամեն ինչ անում է, որպեսզի տապալվի «Ազատ ուսանողների ֆորումի» ծավալած գործունեությունը: Փոխարենը` «Ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը ամբողջ օրը դուրս չի գալիս նոր պաշտոնակատարի աշխատասենյակից: Միգուցե նրան արդեն ռեկտորի պաշտոնակատարի խորհրդականի պաշտո՞ն են  առաջարկել»,-նշեցին մի քանի ուսանողներ: Նույն այդ ուսանողները հայատարարեցին, որ ուսխորհուրդը ոչ թե ուսանողության շահերն է պաշտպանում, այլ ասես ՀՀԿ-ի ներկայացուցիչն է հանդիսանում
բուհում:

Комментариев нет:

Отправить комментарий