Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված «Ազատ ուսանողների ֆորումը»ստորագրահավաք է կազմակերպում` համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով:
Ստորագրահավաքը կազմակերպող ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել` սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով: «Օրինակ` աղջիկներից մեկին գրել էին` վերջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԼՀ ուսանողներից մեկը` հավելելով, որ հաղորդագրությունները արտասահմանյան համարներից են ուղարկվում:
Սա դեռ ամենը չէ. ուսանողներին փակ համարներից զանգեր են կատարում եւ սպառնում: Հարցին, թե ոստիկանությունը տեղյա՞կ է այս ամենին, ուսանողը պատասխանեց, որ խնդրով զբաղվում են միայն ծնողները:
Комментариев нет:
Отправить комментарий