ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ 12:00 ԻՆ ԵՊԼՀ ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԶԱՏ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ,ՈՐԻՆ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԵՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐ , ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ,ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ,ՀՀ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱԱՑՈՒՑԻՉՆԵՐ,ԵՎ ԱՅԼՈՔ
Համաժողովի խոսք
Հարգելի հյուրեր,
Ինչպես արդեն տեղյակ եք ՀՀ ԿԳ նախարարի 06.04.2012թ-ի N160-Ա հրամանով Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվեց, որից հետո ՀՀ ԿԳ նախարարի 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանով դադարեցվեցին ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները: Գիտակցելով, որ այս հրամանները իրավական հիմքեր չունեն և հակասում են Օրենսդրությանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի ուսանողները բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը` պահանջելով ՀՀ ԿԳ նախարարից չեղյալ համարել հրամանները:
Ընթացքում մեր ուսանողական շարժումը ստացավ <<Ազատ ՈՒսանողների Ֆորում>> անվանումը:
Նորաստեղծ ֆորումն իր պահանջներն է ներկայացրել ինչպես Նախարարին այնպես էլ Վարչապետին, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել: Այսօր մենք ցանկանում ենք ծանոթացնել ձեզ մեր խնդիրներին և պահանջներին` ակնկալելով նաև ձեր աջակցությունը: Այսպիսով,
Մեր խնդիրներն են`
- մեզ մատուցվող կամ մատուցված կրթական ծառայությունները խոչընդոտվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից,
- մեր արդեն իսկ ուսանած մասնագիտությունների գծով չեն տրամադրվել արտոնագրեր և այդպիսով փորձ է արվել կանխել մեր բուհի զարգացումը,
- բազմաթիվ ուսանողների դիպլոմներ և մասնագիտություններ այդպիսով հայտնվել են հարցականի տակ պատկան մարմնի կողմից իշխանության չարաշահման պատճառով,
- այս կամայական վերաբերմունքի արդյունքում որոշում է ընդունվել ապօրինաբար հեռացնել մեր համալսարանի ռեկտորին, որն էլ տվյալ դեպքում հանդես է գալիս բուհի զարգացման և նոր մասնագիտություններով համալրման օգտին,
- բացի այդ, հետագա գործողություներով բազմիցս խախտվել է բուհի ինքնավարության մասին Բոլոնիայի համաձայնագրի դրույթը:
Ելնելով վերոնշյալից, մենք պահանջում ենք`
- ապահովել մեզ մատուցվող կրթական ծառայությունների շարունակականությունը և դրանց չխոչընդոտելը,
- ապահովել ԵրՊԼՀ լիարժեք ինքնավարությունը, ինչը բխում է Բոլոնիայի գործընթացի փաստաթղթերից, իրավական հիմքեր ստեղծելով ուսանողների և դասախոսների կողմից բուհի կառավարմանը լիարժեք կերպով մասնակցելու և վերահսկելու համար:
- հարգել մեր՝ ուսանողներիս գերակշիռ մեծամասնության կարծիքը և հաշվի նստել դրա հետ,
- վերացնել կամայականությունները կրթական համակարգում,
- պատշաճ կերպով ապահովել կրթական ծառայությունների մատուցումը և վերահսկողությունը,
- երաշխավորել բուհի ինքնավարությունը և մեր՝ ուսանողության լիարժեք մասնակցությունը բուհի կառավարմանը որպես կրթական ծառայությունների հիմնական շահառուներ:
Հարկ ենք համարում նշել, որ <<Ազատ ՈՒսանողների Ֆորումը>> իր մեջ չի ներառում միայն մեկ համալսարանի ուսանողներ. այն ազատ է և բաց, ուստի ֆորումին կարող են միանալ նաև այլ բուհերի ուսանողներ:
Վերջում մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են մեր պահանջին և աջակցում են մեզ:
Շնորհակալություն:
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ԱԶԱՏ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ ԱՅՑԵԼԵՑԻՆՔ ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ
Ցանկացած ռեկտորի մոտ կարելի է նման թերություններ գտնել, գուցե ավելի շատ. Պետրոս Ղազարյան
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մաշտոցի պուրակի և Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարանի դեպքերը ընտրությունների վրա չեն ազդի ուղղակի, դրանք կունենան անուղղակի ազդեցություն. «Այն, որ կա քաղաքացիական հասարակություն, որը ազդում է իշխանության կողմից ընդունված որոշումների վրա, պարզ է: Դա արդեն դրական քայլ է, որը սոցիալական կայքերի, բնապահպանական շարժումների ազդեցությունն է: Անուղղակի ազդեցությունը մենք արդեն տեսնում ենք»: Ըստ Ղազարյանի՝ նման իրավիճակներից դուրս գալու երկու տարբերակ կա. «Առաջին՝ ճնշելու մեթոդը և երկրորդ՝ այդ ամենը քո օգտին օգտագործելը: Մեր իշխանությունները ընտրել են երկրորդ տարբերակը, որն ավելի ցիվիլ է»:
Խոսելով Բրյուսովի դեպքերի մասին՝ հեռուստահաղորդավարը նշեց. «Ես կարդացել եմ այն ակտը, որը գրվել է Զոլյանի վրա: Մենք երկու բան ենք իրար խառնում՝ Զոլյանի լավ կամ վատ ռեկտոր լինելը և այն, որ ցանկանում են նրան հեռացնել: Դրանք տարբեր հարցեր են. «Այն թերությունները, որոնք նրան վերագրվում են, գուցե կան, գուցե և չկան: Անհնար է անթերի լինել: Ցանկացած ռեկտորի մոտ կարելի է նման թերություններ գտնել, գուցե ավելի շատ, իսկ թե ինչու են հենց նրա վրա ֆիքսվել՝ չեմ հասկանում»,- ապա հավելեց. «Ակտի շարահյուսական, ստորադասական, լեզվաբանական սխալները չեն համոզում, որ դա է պատճառը, որ հեռացնում են նրան»:
«Եթե իշխանությունը որոշել է, որ պետք է այս բուհը փակվի, ապա թող թափանցիկ դա լինի: Կարող Է իսկապես մենք այսպես ենք մտածում: Երբ քո մոտիվացիան և արածը չեն համապատասխանում, դու սկսում ես բացասական վերաբերվել այդ հարցին: Եթե կա իրական պատճառ, ուրեմն թող իշխանությունը բաց խոսի»,- ասաց Ղազարյանը:

Комментариев нет:
Отправить комментарий