вторник, 24 апреля 2012 г.

Մենք չենք շահարկում ,մենք հիշում ենք


Մենք չենք շահարկում ,մենք հիշում ենք.ԵՊԼՀ ուսանողներ

Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը Սուրեն Զոլյանի գլխավորությամբ երթով շարժվեց Ծիծեռնակաբերդ`հարգանքի տուրք մատուցելու 1915թ. զոհերի հիշատակին:
Բրյուսովցիները չէին գնացել իրենց նպատակներն առաջ տանելու,այլ իրենց խորը հարգանքը ցուցաբերոլու Մեծ Եղեռնին զոհ գնացած հայերին:«Մենք չենք եկել շահարկելու մեր նպատակները կամ ցանկությունները,, ուղղակի այս քայլով նաև ուզում էինք ասել,որ հենց մենք ենք այն երիտասարդությունը ,որը հիշելու և պայքարելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,-նշեց ԵՊԼՀ-ի ուսանողուհիներից մեկը
Երթի ընթացքում շատերը մոտենում էին Սուրեն Զոլյանին և ուսանողներին իրենց քաջալերական խոսքերով ու մախթանքներով:
Ս. Զոլյանը ուսանողների հետ ծաղկեպսակ դրեց ի հարգանք զոհերի հիշատակի:


Անահիտ Մանուչարյան

Комментариев нет:

Отправить комментарий