среда, 25 апреля 2012 г.

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները պահանջում են 
Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի այն ուսանողները, որոնք պահանջում են վերականգնել արդարությունը բուհում, երեկ կրկին բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի դիմաց, ինչից հետո բողոքի երթով շարժվեցին դեպի Բրյուսովի ինստիտուտ: Պատահական չէ, որ ուսանողների ստվար բազմությունն այսօր եկել էր նաև «Ազատ, արդար Բրյուսով», կարգախոսով՝ ի թիվս այլոց. «Զոլյա՜ն. Բրյուսովը ձեզ հետ է»:
Նշենք, որ երեկ բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին Կրթության նախարարության պաշտոնյաները որպես բուհի ռեկտորի պաշտոնակատար ներկայացրել են նախկին պրոռեկտոր Գայանե Գասպարյանին:
«Մենք չենք պահանջում վերականգնել Սուրեն Զոլյանին, մենք պահանջում ենք վերականգնել արդարարությունը: Եթե վերականգնվի արդարարությունը, կվերականգնվի Սուրեն Զոլյանը»,- Tert.am –ին ասաց բուհի մագիստրատուրայում սովորող Ռոլանդը:
Բրյուսովցիներին լսել է կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նշել է, թե վարչապետն արդեն մեկ անգամ ընդունել է ուսանողներին, տեղյակ է նրանց պահանջներից: Հետևաբար, ուսանողներին առաջարկվել է գնալ ԿԳ նախարարի որոշումը դատարանում բողոքարկելու ճանապարհով, ինչին ուսանողները պատասխանել են՝ վաղվանից դասադուլ հայտարարելով:

Նշենք, որ բուհի պաշտոնական կայքը դեռ չի թարմացվել և բոլոր բաժիններում շարունակում է որպես ռեկտոր նշվել Սուրեն Զոլյանը: Իսկ պաշտոնական կայքի գլխավոր բաժնում տեղադրված հաղորդման մեջ նշվում է. «ԵՊԼՀ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված բուհի ռեկտոր Ս.Զոլյանը բազմաթիվ նամակներ է ստանում գործընկեր համալսարաններից և միջազգային այլ կառույցներից: Վերջիններս իրենց մտահոգություններն են արտահայտում և աջակցություն են առաջարկում այս ամենի վերաբերյալ և հույս հայտնում, որ հանձին ռեկտոր Ս.Զոլյանի միջազգային մակարդակով առաջիկայում ԵՊԼՀ-ի հետ համատեղ նախատեսվող գիտակրթական ծրագրերը չեն խափանվի»: 

Комментариев нет:

Отправить комментарий