Արդեն հինգերորդ ասուլիսն է տեղի ունենում ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործով։ Հիեցնենք, որ ԿԳ. նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նա ազատվել էր ռեկտորի պաշտոնից, այն պատճառով, որ մասնակցել էր Ստրաստբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի փորձագետների միջազգային գիտաժողովին։ Նա պատշոնից ազատվել է գիտաժողովից 10 օր հետո ։
Զոլյանի խոսքերով այժմ էլ իր գործը դարձրել են քաղաքական և նույնիսկ կապում մարտի մեկի դեպքերի հետ։ Նա նաև կարծում է, եթե նման դեպքի միջամտում է վարչապետը, ապա իր վրա կա նաև քաղաքական ճնշում։ «Ինձ ասում են, որ տվյալ հարցը քնարկման ենթակա չէ, քանզի ԿԳ նախարարն ունի հրամաներ արձակելու իրավունքը, ինչը բեկման ենթակա չէ։ Ես խորհուրդ կտամ դրա փոխարեն մեծ ուշադրություն դարձնեն մեր կրթական ծրագրերի վրա և շտկեն ծրագրում առկա սխալները։
Իմ գործն այժմ քննվում է Միջազգային դատարանում և հույս ունեմ արդարությունը կհաղթի»,-ասաց Ս. Զոլյանը։
Զոլյանի իրավաբանի խոսքերով , եթե իրենք շահեն դատը, ապա նախկին ռեկտորը կվերադառնա իր պաշտոնին։ Վերջում Զոլյանը իր շնորհակալությունը հայտնեց «Բաց Հասարակություն» ՀԿ-ին` դատական պրոցեսում իրեն աջակցելու համար։
Զվարթ Խաչատրյա
ն
ն
Комментариев нет:
Отправить комментарий