Այսօր ժամը 13.30-ի սահմաններում Բրյուսովի ուսանողներից Միքայել Նազարյանն ահազանգեց, որ համալսարանի ներսում տեղի են ունենում ռեկտորի ոչ լեգիտիմ ընտրությունները: Դեպքի վայրում պարզվեց, որ դասախոսներից մեկը դուրս էր եկել ու փորձում էր ուսանողների բողոքի ակցիան որակավորել վատ գործողություն: Ընթացքում էլ հորդորում էր գնալ Փակ շուկայի համար պայքարել, Մաշտոցի պուրակի և տեղի ունեցած անօրինական ընտրությունների դեմ: Տիկինն ըստ երևույթին տեղյակ չէր, որ Բրյուսովի ուսանողներից շատերն ընդգրկված են այս նշված պայքարի օղակների մեջ: Արդյունքում ծիծաղի առարկա դարձավ և շփոթության մեջ ընկավ, երբ Միքայել Նազարյանը պայուսակից հանեց Թեղուտի բանդանան և կապեց գլխին: Զարմանալին այն է, որ հենց տեղում իրակացվող անօրինականությունը թողած տիկին-դասախոսը փորձում էր աչքերը փակել և մատնանշել վերը նշված պայքարի օղակները:
Փոխարենը պնդում էր, որ ռեկտորի ընտրությունները շատ էլ լեգիտիմ են և Գասպարյանը մեկ է անցնելու է: Ի պատասխան՝ ուսանողները հակադարձեցին, որ որևէ անձի խնդիր չեն դնում այս պահին, իրենք պայքարում են օրինական և լեգետիմ ընտրություն ունենալու համար և իրենց՝ ուսանողների ձայնը պետք է լսելի դառնա: Մանրամասները` տեսանյութում:
Ըստ ԵՊԼՀ պաշտոնական հաղորդագրության, ընտրություններին ԵՊԼՀ Խորհրդի 24 անդամներից ներկա էին 23-ը: Ընտրությունները ավարտվեցին հետևյալ արդյունքներով` 22-կողմ, 1-ձեռնպահ, 0-դեմ: ԵՊԼՀ-ի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը:
|
вторник, 12 июня 2012 г.
Ռեկտորի ընտրություն Բրյուսովում. Տեսանյութ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий