вторник, 10 июля 2012 г.

Հայտարարություն

Այսօր ԵՊԼՀ կարմիր դիպլոմների արժանացած ուսանողները պետք է ստանային դրանք օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ: 
Պարզվել է, որ կարմի դիպլոմների արժանացած ոչ բոլոր ուսանողներն են ստացել դրանք հանդիսության ժամանակ: 
Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հերթական խայտառակ միջադեպը, որի անմիջական պատասխանատուներն են ԵՊԼՀ Ուսանողական Խորհուրդը և ԿԳՆ կողմից ԵՊԼՀ ռեկտոր նշանակված Գայանե Գասպարյանը: Այս հանգամանքը մեզ բնավ չի զարմացրել, քանի որ մենք դեռևս մի քանի ամիս առաջ ենք խոսել ԲՈւՀ-ի ներսում տեղի ունեցող խայտառակ երևույթների մասին, այս և հետագայում տեղի ունեցող նմանատիպ շատ դեպքեր, որևէ ձևով անակնկալի չեն կարող բերել ԵՊԼՀ ուսանողներին: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդը, որը, ի դեպ, այս տարվա մայիս ամսից գործում է ապօրինի կերպով (ըստ ՈւԽ կանոնադրության մայիսին պետք է տեղի ունենային հերթական ընտրություններ) դեռևս իր կառավարման առաջին օրերից է աչքի ընկել ապօրինի և կուսակցական գործունեությամբ: 
Մենք խստորեն դատապարտում ենք ապօրինության և թայֆայականության ցանկացած դրսևորում, որը տեղի է ունենում ԵՊԼՀ-ում և բոլորի աչքի առաջ, միաժամանակ վստահ ենք, որ այս և մնացած բոլոր ապօրինությունները շղթայական կապ ունեն սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին բուհում տեղի ունեցած ապօրինությունների հետ  ,և այս դեպքը դրանց տրամաբանական շարունակությունն է: Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, հետամուտ ենք լինելու ցանկացած նմանօրինակ երևությների հանդեպ և դիմելու ենք, օրենքի սահմաններում նախատեսված, ցանկացած միջոցների, որպեսզի մեր բուհում վերջնականորեն վերականգնվի արդարությունը, լինեն ընտրված այլ ոչ թե ԿԳՆ-ի կողմից նշանակված ղեկավարներ և Ուսանողական Խորհուրդ:
 Մենք մեր շարժումը և պայքարը ավարտված չենք համարում, հակառակը` մենք սեպտեմբերից արդեն համակարգված պայքարելու ենք բուհի ներսում տեղի ունեցող բոլոր ապօրինությունների դեմ և փաստերով ներկայացնելու ենք Ուսանողական Խորհրդի և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից նախկինում հեղինակած խայտառակ օրինախախտումները :
ԵՊԼՀ Ազատ Ուսանողների Ֆորում 

Комментариев нет:

Отправить комментарий