понедельник, 23 апреля 2012 г.


Ինչու է ուսխորհրդի նախագահը դեմ Բրյուսովի ուսանողների նախաձեռնությանը

Այսօր Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները  առավոտյան 9:30 ցանկանում էին երթ  կազմակերպել, սակայն Ռեկտոր Ս. Զոլյանը թույլ չտվեց խանգարել բնականոն դասապրոցեսը: Համալսարանի երրորդ հարկի դահլիճում նա խոսեց ուսանողների հետ և դասի ուղարկեց: Ուսանողները նրան  ծափահարություններով ուղեկցեցին:
Մեզ հետ զրույցում Ս. Զոլյանն ասաց, որ իր պարտականությունն է ապահովել ուսումնական պրոցեսը և իրեն հաջողվեց այդ անել: Ուսանողների նախաձեռնությունը նա բացատրեց հետևյալ կերպ. << Սա ցույց է տալիս, որ ուսանողները ցանկանում են որակյալ կրթություն ստանալ:>>
Ի հակառակ ուսանողության՝  ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ռեկտորի հեռացումը օրենքի սահմաններում է իրականանում և ինքն անձամբ դեմ է բոլոր տեսակի ցույցերին և երթերին: Վերջում նա ասաց, որ ամեն դեպքում պարոն Զոլյանը լավ ռեկտոր էր:
Տարօրինակ է, որ ուսխորհրդի նախագահը, ով մեր տվյալներով հարում է Հանրապետական կուսակցությանը,  արդեն անցյալ ժամանակով է խոսում ռեկտորի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий