понедельник, 23 апреля 2012 г.

ՀՀ ԿԳ նախարարի հետ հանդիպմանը ԵՊԼՀ-ում ներկա էին նաեւ ուսանողներ այլ բուհերից


Ապրիլի 19-ին ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ինչպես խոստացել էր նախօրեին, այցելեց ԵՊԼՀ` բուհի ուսանողներին հուզող հարցերին պատասխանելու համար:
Ուսանողների  ճնշող մեծամասնությունը պահանջում էր նախարարից իջնել համալսարանի բակ եւ այնտեղ պատասխանել իրենց հարցերին, քանի որ հավաքված ուսանողներն ավելի շատ էին, քան կարող էին տեղավորվել դահլիճում: Սակայն ուսանողների մի մասը` ԵՊԼՀ  ուսխորհրդի անդամները, չցանկացան իջնել բակ եւ պահանջում էին հանդիպումը անցկացնել ըստ պայմանավորվածության` նիստերի դահլիճում:
ԿԳ նախարարը եւս չէր ցանկանում իջնել բակ` հանդիպումը, իր խոսքով, «միտինգի» չվերածելու համար, ուստի նա դուրս եկավ դահլիճից և շարժվեց դեպի ելքը, սակայն ուսանողները փակեցին  նախարարի ճանապարհը: Ա.Աշոտյանը ստիպված էր ընդառաջել բրյուսովցիներին եւ հանդիպումը կայացավ ԵՊԼՀ բակում:
Հանդիպումը դեռ չսկսված շրջանառվում էին լուրեր այն մասին, որ նիստերի դահլիճում ներկա են նաև այլ բուհերի ուսանողներ, ինչը ավելի ուշ հաստատեց «Ազատություն» ռադիոկայանը:
/http://www.azatutyun.am/content/article/24553904.html /02:40/ : Ներկաների պնդմամբ` այդ ուսանողները զարմացած ու շփոթված հետևում էին, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, եւ ակնհայտ էր, որ նրանք առաջին անգամ էին համալսարանում:
Նշենք նաև, որ ԿԳ նախարարի պատասխանները չեն գոհացրել ուսանողներին, եւ նրանք պատրաստվում են շարունակել պայքարը` ռեկտոր Ս.Զոլյանի լիազորությունները վերականգնելու համար:
ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий