понедельник, 23 апреля 2012 г.


ԲՐՅՈՒՍՈՎՑԻՆԵՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ 

ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԻՐԵՆՑ ԵՒ ՌԵԿՏՈՐԻ

 ՀԱՆԴԵՊ          

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները ապրիլի 18-ին բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման հրամանի: Ուսանողներն այդպիսով իրենց զայրույթն ու վրդովմունքն էին արտահայտում ռեկտորի հեռացման առնչությամբ:
Երթը նախատեսվում էր սկսել ժամը 9:30-ին, սակայն Սուրեն Զոլյանի հորդորներով ուսանողները բողոքի ցույցը հետաձգեցին մինչև ժամը 14:00-ը`դասերի ավարտը:
Ավելի ուշ, <Ոչ` կամայականություններին, այո` օրինականությանը> գրությամբ պաստառներ պարզած` հավաքվելով Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ, ուսանողները պահանջեցին Աշոտյանից իջնել և պատասխանել իրենց հուզող հարցերին, սակայն նախարարը հրաժարվեց, փոխարենը առաջարկեց 15-20 ուսանողների բարձրանալ և քննարկել այդ հարցերը: ԵՊԼՀ-ի ուսանողները չընդունեցին այդ առաջարկը և շարժվեցին դեպի կառավարության շենք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես չցանկացավ իջնել ուսանողների մոտ և առաջարկեց նրանցից 5-ին ընդունել իր աշխատասենյակում: Պարզվեց` Աշոտյանն արդեն վարչապետի մոտ էր:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը խոստացավ այսօր` ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին այցելել ԵՊԼՀ, հանդիպել ուսանողների հետ և պատասխանել նրանց հուզող բոլոր հարցերին:
Անահիտ Մանուչարյան


Комментариев нет:

Отправить комментарий