понедельник, 23 апреля 2012 г.

Ձայն բազմանց....Не будь толпой , будь собой! Ձայն բազմանց....Не будь толпой , будь собой!


Դու՞ էլ ես նորաթուխ հանրապետության մի մասնիկը: Այո՞: Իսկ համոզվա՞ծ ես, որ կարդացիր «հանրապետություն» բառը...
Ի՞նչ ես անում: Սու~ս...Ես կասեմ...Ամենայն հավանականությամբ down դեմքով կարդում ես սա, մինչ ինչ-որ մեկը ՔՈ փոխարեն որոշում է ՔՈ ճակատագիրը: Եթե տեղյակ չես, ասեմ` իմանաս: Նրանք են ապրում ՔՈ փոխարեն, որոշում ՔՈ ճակատագիրը: Դու ի՞նչ է, դեռևս պալեոլիթյան մտածելակե՞րպ ունես: Հը՞... Հասկացանք, որ համբերությունը հիանալի հատկանիշ է, բայց կյանքդ չափազանց կարճ է` երկար համբերելու համար:
Թա՛փ տուր քեզ: Մեծն Հասարակությունը կորոշի, թե Դու որտեղ սովորես, ի՞նչ գնահատականներով, ու՞մ հետ և ի՞նչ պայմաններում (որպես կանոն շատ ավելին են որոշում, չխորանամ...խեղդվելու մտադրություն չունեմ...):
Մեր հասարակության չարիքը նրանում է, որ Դու ես նրա մեջ...Դու խուլ ես ... նաև կույր...անկարող ու հեղհեղուկ: Իսկ ՆԱ մարդուն չի գնահատում ըստ արժանվույն: Նա մարդուն կա՛մ ավելի շատ է տալիս, քան հասնում է, կա՛մ էլ զգալիորեն քիչ է տալիս: Իսկ հիմա շու՛րջդ նայիր...ԴՈԻ ոչինչ փոխել չե՞ս ուզում:
Ո՞չ: Նորից եմ հարցնում, ա՛յ ուղեղից հարթաթաթ բազմապռոֆիլ ապուշ...(ա~յ, կներես, կուտակվել էր, պոռթկաց...հուսամ` չես նողանում)...Դու էլ ե՞ս ուզում նմանվել ոչխարի, որին շատ հեշտ է կառավարել հոտի մեջ: Ախր դու ՁԱՅՆ ես...Ինչու՞ ես լռում: 
Մինչ դու պապանձված կշարունակես կարադալ, «Ձայն բազմանց»-ը չի լռի...Նա կխոսի ՔՈ՛ փոխարեն, ՔՈ՛ անունից...Նմանատիպ կամայականությունները պետք է մարել ավելի շուտ, քան հրդեհը (Հերակլիտ):
Դու կամայականությունների զոհ ես: Մա՛րդ արարած, ԲԱՆԱԿԱ՛Ն էակ, իսկ որտե՞ղ է քո բանականությունը: Դա՞ էլ վաճառեցիր մեկ շիշ ձեթով կամ 5.000 դրամով: Հըըըը՜մմմ...
Ցավակցում եմ: Անկարո՛ղ: Ինչու՞ ես դու միշտ փչացնում գունավոր ու գեղեցիկ ֆոնը:
Ըստ քեզ դու ապրու՞մ ես: ՉԷ՜: Դու ուղակի մի ցողուն ես ՄԵՐ գետում. այդ մենք ենք քեզ քարշ տալիս: Այդ ՄԵՆՔ ենք ապրում...
Հնարավոր չէ հաճելի ապրել` չապրելով խելացի, բարոյական ու արդարացի և հանարավոր չէ ապրել խելացի, բարոյական ու արդարացի` չապրելով հաճելի (Էպիկուր):
Դեեե՜...Միայն չասես, որ բառապաշառդ չի ներում. շտեմարանում դատարկություն է: Չնայած լռի՛ր: Լռի՛ր կամ ասա՛ լռությունից ավելի լավ որևէ բան: Մինչ դու կլռես, ՄԵՆՔ կփորձենք մի բան փոխել: 
Ահհհ...կներես, որ արթնացրեցիի...կարող ես նորից քնել...
Ազատ է ապրում միայն նա, ով ուրախությունը գտնում է իր պարտքը կատարելու մեջ (Ցիցերոն):
Հ. Գ. Մարինե Պ. - ԱԶԱՏ ուսանող-քաղաքացի

1 комментарий:

  1. Գրողը տանի... խնդրում եմ հարգելի Մարինե ջղայն ժամանակ չնստես համակարգչի առաջ: Թե չէ, ով որ կարդա քո գրածները քեզնից շատ կջղայնանա: Իսկ հայ ազգին հիստերիկներ պետք չեն... իսկընդհանուր լավն էր... ես ասում եմ - այո... լավ ես գրել:

    ОтветитьУдалить