Հարցազրույց ՀՏ Հայկոյի
և «ԱՈՒՖ »–ի անդամ ` Նարեկ Սամսոնյանի հետ
Ինչպե՞ս
առաջացավ նոր երգի` « Անտիսիստեմ»- ի գաղափարը
ՀՏ Հայկո- Երգի ստեղծման
առաջարկը եղավ «Ազատ Ուսանողների Ֆորում»-ի կողմից: Առաջարկեցին մի այնպիսի երգ ստեղծել
Բրյուսովի վերջին իրադարձությունների հետ կապված,
որը կոգևորի համախմբված ուսանողներին և նրանց
միանալ ցանկացողներին, և որը պետք է ցույց տար
Հայ իրականությունը:
Ինչի՞ց բխեց բովանդակությունը
ՀՏ Հայկո-Ինչ վերաբերում
է երգի բովանդակությանը ասեմ, որ նմանատիպ
թեմաներ ես վաղուց եմ շոշափում, կարելի է ասել դա իմ ընտրած ճանապարհն է: Այն
ինչ շոշափվել է երգի մեջ, ավելի գլոբալ է և չի սահմանափակվում միայն Բրյուսովի
կրթական համակարգը ներկայացնելով:
Ինչու՞ հենց
ՀՏ Հայկոն
Նարեկ- Երգը Հայկոյի
ոճի մեջ է : Աջակցություն որպես այդպիսին մենք չենք ակնկալել զուտ երգի տեսքով,
այսինքն` մեզ համար կարևոր էր նաև , որ այդ մարդը կիսի մեր գաղափարները :
Շատերի կողմից ենք աջակցության առաջարկ ստացել, նաև մենք ենք դիմել, սակայն , երևի
թե լավն էլ այն էր, որ միայն Հայկոն ընդունեց առաջարկը: Սա իրականում այն գաղափարն
է, որը քչերը կարող են իրենց թույլ տալ արտահայտել,
քանի որ տարբեր ձևերով կախվածության մեջ են
գտնվում տարբեր համակարգերից, և դրան դեմ գնալը ավելի շատ վնասակար էր, քան թե օգտակար:
ՀՏ Հայկո - Քանի որ սա նման ուղղվածության
իմ առաջին երգը չէ, և արդեն պատկերացում են ունեցել իմ աշխարհայացքի մասին , գուցե հենց
դա էլ առիթ է հանդիսացել, որ ինձ դիմեն:
Հայկո, ի՞նչ կասես
ԱՈՒՖ-ի մաին, ինչպե՞ս ես գնահատում նրանց գործողությունները:
ՀՏ Հայկո- ԱՈՒՖ-ի գործունեությունը իհարկե դրական եմ գնահատում, և ընդհանրապես, եթե դրական չգնահատեի դժվար համաձայնվեի ինչ -որ ձևով օգնել...... Ուսանողության դերը շատ կարևոր է մեր երկրի զարգացման համար, որի յուրօրինակ նախադեպն է Բրյուսովի ուսանողների սկսած նախաձեռնությունը: Հուսով եմ` ուսանողները իրենց ակտիվությունը կշարունակեն նույն տեմպով:
Այսինքն
ՀՏ Հայկոն և ԱՈՒՖ-ը համագործակցու՞մ են
ՀՏ Հայկո
–Այո,
ես պատրաստ եմ համագործակցության և մինչև վերջ հավատարիմ կմնամ իմ գաղափարներին ու
սկզբունքներին, որը շատ դեպքերում համընկնում է
ԱՈՒՖ-ի գաղափարների հետ, հակառակ դեպքում`
չէի ընդունի երգ ստեղծելու առաջարկը:
Երգը քննադատության առչիթ չտվե՞ց, ճնշելու փոձեր չեն եղե՞լ
ՀՏ Հայկո- Ճնշումներ
չեն եղել, պարզապես բամբասանքներ եմ լսել, որոնց վրա չեմ էլ զարմանում:
Հայաստանում գերակշռող մասը հենց բամաբասանքն է: Այն ինչ ես անում եմ , մտածված եմ
անում և որևէ մեկին չեմ վիրավորում: Պարզապես,
ներկայացնում եմ իրական պատկերը և դա անում
եմ ճիշտ ու կոռեկտ: Կարծում եմ` մարդիկ ճնշելու ցանկությունից առաջ պետք է մտածեն արժե
տվյալ մարդուն ճնշել, թե ոչ:
Ճանաչելով իմ լսարանին` կարող եմ ասել, որ իմ լսարանը իմ երգերը
ընկալում են շատ ավելի լուրջ, և դա ինձ նաև պարտավորեցնում է, որ երգը գրելիս ավելի
ուշադիր լինեմ: Մի մասն էլ կարծում է, որ ես հրահանգ եմ կատարում:
Նարեկ-Ռիսկ կա
այս ամենում , որը նաև գնահատելի է : Սա նաև պարտքի նման
բան է հենց որպես ՀՀ քաղաքացի, սակայն
, շատ քիչ մարդիկ են հաշվի նստում այդ պարտքի հետ , հակառակը` իրենց համար ավելի կարևոր
է սեփական շահը , քան պարտքը : Հայկոն վեր
կանգնեց այդ ամեն ինչից, ու օգտվելով առիթից,
կրկին անգամ ԱՈՒՖ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում նրան, ոչ միայն երգի
, այլև շատ այլ բաների համար, որը բոլորին պարզ կլինի շուտով. հիմա չեմ ուզում բացել
փակագծերը :
Ի՞նչ կարծիք
ունեք ներկայիս կրթական համակարգի մասին?
ՀՏ Հայկո- Ինձ համար
ավելի կարևոր է կրթվելը, քան կրթություն ասվածը:
Դա ինձ համար նման է բիզնեսի : Ինձ համար անհասկանալի
է վճարովի համակարգում սովորելը: Դա համակարգի
մի բաղադրիչ մաս է, որը հիպնոզացնում է, ներշնչում , որ նրանք պետք է անցնեն այս կամ
այն փուլը , որ տրամադրվի մի փաստաթուղթ, որպեսզի
հասնեն այս կամ այն բանին: Արհեստականորեն
ձգում են այս գործընթացին ու բիզնես են անում, մինչդեռ , եթե ցանկություն ունես սովորելու,
կարող ես տարբեր ձևերով, շատ ավելի կարճ ժամկետում գիտելիք ձեռք բերել: Մարդը պետք է անընդհատ ինչ
որ բան սովորի, եթե նա չի սովորում համալսարանում ,դա չի նշանակաում , որ նա գիտելիք
չունի:
Նարեկ –Կրթական համակարգի հետ կապված ես և Հայկոն տարակարծիք ենք, ինչը շատ
լավ է, քանի որ դա ավելի լավ արդյունք է տալիս, քան միակարծությունը: Կրթական համակարգում
մեզ որակյալ կրթություն է պետք ապահովել, իսկ
դա կախված է ղեկավարից: Օրինակ ԵՊԼՀ համեմատաբար քիչ խնդիրներ ունի, որը գալիս է հենց ղեկավարման ձևից: Մենք առաջին
ու հիմնական հետևորդներն էինք Բոլոնյան սկղբունքների, հիմա արդեն չէ. նույնիսկ տարրական
ազատություններն են սահմանափակվել մեր համալսարանում:
Մարդը իրավունք չունի սովորեցնի, եթե ինքը չի սովորում :
Որո՞նք են այն խնդիրները , որ այսօր խանագարում են երիտասարդությանը ձևավորել աողջ
քաղաքացիական հասարակություն, և որոնք
են լուծման ձեր տարբերակները:
ՀՏ Հայկո –խանգարող
հանգամանքները շատ են , և դրանցից յուրաքանչյուրը
ունի լուծման իր տարբերակը , պարզապես պետք է գտնել լուծման ամենառացիոնալ տարբերակը:
Եթե անցյալում մարդիկ ինչ- որ բան փորձել
են ու չի ստացվել, կրկնակի սխալ է նույն ճանապարհով
գնալը: Նախ պետք է տեսնել` որտեղից է առաջացել խնդիրը, հետո նոր փնտրել լուծման տարբերակներ:
Նարեկ-Ամենահրատապ
խնդիրը այսօր գիտակցության բացակայությունն է: Քաղաքական համակարգը ողջ դաշտը մոնոպոլիզացրել
է , չկա տեղ հանրության արտահայտվելու համար: Ով փորձում է արտահայտվել, այնպես է հասկացվում
, որ նա պետք է անպայման քաղաքական ուժի մաս կազմի: Քաղաքացի կերտելու դաշտը բաց է
մնացել: Պետք է համախմբել նման մտածելակերպ ունեցող մարդկանց, ում համար վերքաղաքական է քաղաքացիականը:
ԱՈՒՖ-ը առաջիկայում լուրջ պլաններ է մշակում այս ամենը ռեալիզացնելու
համար, որը մենք տեսնում ենք համախմբումը կազմակերպելով: Հայկոյի նման շատերը , ովքեր
զբաղված են երգարվեստով, չնայած ինձ համար ռեպը դա գաղափարախոսություն է, կարող են
միավորվել ,ու այդ ներուժի համախմբումը կարող է փրկել ստեղծված իրավիճակը:
Ռեպը երգարվե՞ստ, թե գաղափարախոսություն եք համարում
ՀՏ Հայկո-Ռեպը դա
գաղափարախոսություն է, որը եկել է մարդկանց
ծանր սոցիալական վիճակից: Աշխարհում
արդեն ընդունված է , որ ռեպը դեպի փոփ կուլտուրա
է ձգտում : Ռեպ երգելն ինձ համար առաքելության
նման բան է դարձել: Եթե ես ունեմ այդ հնարավորությունը, թեկուզ իմ մտքերը փոխանցելու ժողովրդին, ես դա պետք է անեմ:
Ես համամիտ եմ Նարեկի հետ, եթե ինչ- որ բան արվելու է, ուրեմն պետք է շատ շուտ արվի,ամենավտանգավոր
բանը կլինի, եթե մենք սերունդը բաց թողնենք: Հարկավոր է մարդկանց մեջ սերմանել, որ նրանցից յուրաքանչյուրը ուժ է և շատ բան կարող է փոխել:
Այս պարագայում մեր նպատակները
համընկնում են :
Առաջիկայում
ի՞նչ սպասենք ԱՈՒՖ-ից
Նարեկ- Շատ շուտով բոլորդ տեղյակ կլինեք այն ամենի մասին,
ինչ որ պատրաստվում ենք անել:
Կարինե Գևորգյան
Комментариев нет:
Отправить комментарий