Հունիսի
13-ին «Նոյյան Տապան» լրատվական վերլուծական կենտրոնում պրոֆ. Սուրեն Զոլյան մամլո
ասուլիս
է
տվել,
որտեղ ծանոթացրել է դեպքերի զարգացմանը:
Քննարկվող թեման է ԵՊԼՀ-ի շուրջ ստեղծված նոր զարգացումները. ԵՊԼՀ-ի նոր ռեկտորի
ընտրություն և դատական նիստ ընդդեմ ՀՀ ԿԳՆ
Արհամարելով էթիկայի և օրենսդրության տարրական պահանջները, դրսևորելով զուտ կամայական մոտեցում, ՀՀ ԿԳ նախարարը սեղմ ժամկետում` տարբեր ժամանակներում իբր թե կատարված կարգապահական զանցանքների հիմքով արձակել է երկու հրաման ԵՊԼՀ ռեկտորին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, իսկ երրորդ հրամանով դադարեցրել է Ս.Զոլյանի հետ կնքված պայմանագիրը` ազատելով նրան ռեկտորի պարտականություններից, որից հետո, առանց համապատասխան լիազորության երկու անգամ խախտելով գործող օրենսդրությունը, նշանակել է ռեկտորի պաշտոնակատարներ։
Մինչև օրս
շարունակվում
են անօրինական
գործողությունների
շարքը:
Դրա
վառ
ապացույցը հունիսի
12 ի` կայացած ԵՊԼՀ
ռեկտորի
ընտրություններն
էր,
որը
Ս.Զոլյանը հիմնավորեց նրանով, որ առնվազն
10 հոգի
իրավունք
չուներ
մասնակցելու
ընտրություններին.
6 հոգին նախարարության կողմից ուղարկված
չինովնիկներն
են,
4-ը` ԵՊԼՀ շրջանավարտներ:
Սուրեն Զոլյանը որոշեց
չանդրադառնալ
նախարարի
<<գրագիտության>>
մակարդակին, սակայն
նշեց,
որ այդ մակարդակը գնալով ավելի ու ավելի
է
զարմացնում
իրեն:
Ասուլիսում հնչած, Աշխատանքային գրքույկում ինչ ձևակերպում է արված հարցին, ԵՊԼՀ նախկին ռեկտորը պատասխանեց. <<
Գրված է, որ նշանակվել եմ որպես ռեկտոր կառավարության որոշմամբ, և դրանից հետո գրված է, որ ազատվել եմ նախարարի հրամանով: Ինչպես տեսնում եք անհեթեթությունների շարքը գնալով մեծանում է:>>
ԵՊԼՀ նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը ռեկտորի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երեկ ռեկտորի աշխատասենյակում հրապարակավ խունկ է վառել: Այսօր նման հայտարարություն արեց Զոլյանն ու հավելեց. “Խունկ են վառել, որպեսզի չար ոգիները անհետանան, եթե սնահավատ էր, թող գար, գիշերը թաքուն վառեր, բայց հրապարակավ…Ես էլ ասելու բան չունեմ”:
Նրա խոսքով, բուհի ուսխորհուրդն էլ սատանիզմը եւ մասոններին դատապարտող քննարկումներ է կազմակերպել: “Եթե սա է համալսարանի գործունեությունը, ուրեմն այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում, կարելի է մի քանի օրվա ընթացքում ոչնչացնել ”,-ավելացրեց պրոֆեսոր Զոլյանը:
Վերոնշյալ հարցերը չափազանց մտահոգիչ են և պահանջում են ոլորտային քաղաքականության պատասխանատուների, հասարակական գործիչների ու քաղաքական ուժերի պատշաճ ուշադրությունն ու դրանից բխող հետևողական քայլերը:
ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառված ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված համալսարանական ոչ բարենպաստ մթնոլորտը, ինչպես նաև ուսանողների, բազմաթիվ դասխոսների, մտավորականների և միջազգային տարբեր կառույցների բարձրացրած բողոքի ալիքը հիմք ծառայեցին ստեղծելու ՀՀ բարձրագույն կրթության առողջացմանը նպաստող www.unifree.am վեբկայքը, որը կարձագանքի բարձրագույն կրթության ոլորտում պետության և քաղաքացու իրավունքների ոտնահարման բոլոր դրսևորումներին:
Unifree.am-ի միջոցով կստեղծվի մշտական կապ բարձրագույն կրթության տարբեր ոլորտների շահառուների` ուսանողների, դասախոսների, պետական մարմինների և գործատուների միջև:
Ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի վաղվա նիստից, նախկին ռեկտորը պատասխանեց. «Մի հանցանք կատարելով մնացածները ինքնստինքյան գալիս են, իմ կարծիքով հակաօրինական գործողությունների շարունակություն է լինելու, և ռեկտորի ընտրությունն էլ անօրինական մի շղթա է: Դատական իշխանությունը չպետք է ուղղորդված գործի, քանի որ այն անկախ իշխանություն է: Մինչ նիստի ընթացքը ավելի կարևոր էր, քան արդյունքը, որովհետև Հայաստանը տեսավ, թե ինչ է իրականում կատարվում»:
Ասուլիսի ընթացքում Սուրեն Զոլյանը հասցրեց Արմեն Աշոտյանի հրահանգով աշխատելու մեղադրանք հնչեցնել ոչ միայն բուհի դասախոսների, այլև լրատվամիջոցների հասցեին ու հայտարարեց, թե որոշ լրատվամիջոցներ աշխատում են Աշոտյանի հրահանգով:
Կարինե Գևորգյան
Комментариев нет:
Отправить комментарий