Սուրեն Զոլյանի սկանդալային պաշտոնանկությունից հետո Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի խորհուրդը երեկ դռնփակ նիստում նոր ռեկտոր է ընտրել:
Միակ թեկնածուի պարագայում ընտրություն կատարելը խորհրդի անդամների համար երեւի թե առանձնապես բարդ չի եղել, եւ արդյունքում 22 կողմ ձայնով հաղթող է ճանաչվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը (մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր, խորհրդի անդամներից մեկն էլ բացակա է եղել): Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ԿԳ նախարարություն է ներկայացվել երկու դիմում: Երկրորդ թեկնածուն պետք է լիներ «Անանիա Շիրակացի» համալսարանի նախկին ռեկտոր, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Վաղարշակ Մադոյանը, որը, սակայն, քվեարկությունից առաջ ինքնաբացարկ է հայտնել: Մեր տեղեկություններով` ընտրությունների նախորդ օրը լավատեղյակ մարդիկ նրան բացատրել են, որ հաղթելու հնարավորություն ինքը չունի, քանի որ ամեն ինչ որոշված է նախապես: Ավելին` Վաղարշակ Մադոյանին հայտնել են, որ ռեկտորի մրցույթին մասնակցելու դեպքում ինքը զրո ձայն է ստանալու: Մեր զրույցում, խոսելով ինքնաբացարկի պատճառի մասին, նա հայտարարեց. «Եթե նախարարը ասում է` ես նրա հետ չեմ աշխատի, պարզ չէ՞, որ ես պետք է ստիպված լինեի այդ քայլին դիմել, մանավանդ` խորհրդի անդամներից 12 հոգին «Բրյուսովի» ներկայացուցիչներ էին, 12-ն էլ` կառավարության: Երեկ ինձ տեղյակ են պահել, որ նախարարը ինձ հետ չի ուզում աշխատել, եւ առհասարակ նախապես արդեն այդ հարցը լուծված է, իմաստ չունի խառնվել»: Մինչդեռ, մրցույթին մասնակցելու համար դիմելիս` Վաղարշակ Մադոյանն արդար մրցակցություն է ակնկալել: «Ես կարծում էի, թե մրցույթը հայտարարվում է մրցույթի համար, ոչ թե թատրոնի: Եւ ես խորհրդի անդամներին էլ ասացի` ես հեռանում եմ, որովհետեւ ձեր թատրոնին չեմ ուզում մասնակցել: Թատրոնը մնում է թատրոն, թող մի դերասան էլ պակաս լինի»,- փոխանցեց նա: «Նիստի ժամանակ ելույթ եմ ունեցել, ասել եմ, թե ինչ կարող էի ես անել: Եւ իմ անելիքը հետեւյալն է. ես ուզում եմ Հայաստանում ստեղծել լեզվաբանների դպրոց եւ ավտոմատ թարգմանության լաբորատորիա: Այսինքն, դա այսօրվա ժամանակակից, այսպես ասած, լեզվաբանական գործունեության ամենաառաջավոր ձեւն է»,- մանրամասնեց բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի ցանկացել իր հետ աշխատել, Մադոյանը պատասխանեց, որ նախարարի հետ կոնֆլիկտներ չի ունեցել եւ կարծում է` դա ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ նա պաշտպանում էր Գայանե Գասպարյանի թեկնածությունը:
Զոլյանը գնում է դատարանի ճանապարհով
Այսպիսով, Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, որը չէր մասնակցում բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, ընտրել է իր նախկին պաշտոնին վերադառնալու դատական ճանապարհը: Ինչպես հայտնի է, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Զոլյանի պաշտոնանկության դեմ բողոքող ուսանողներին մի առիթով ասել էր, թե նա վերադառնալու երկու ճանապարհ ունի. կամ` մասնակցել մրցույթին, հաղթել եւ նորից նշանակվել, կամ` ռեկտորի պաշտոնում վերականգնվել դատարանի որոշմամբ: «Ես միշտ էլ ասել եմ, որ իմ աշխատանքից ազատման հրամանը անօրինական է եղել: Ցանկացած այլ քայլ` պաշտոնակատար նշանակելը, մրցույթի հայտարարություն տալը, նույն հանցավոր հրամանի շարունակությունն են, եւ բնական է, ես որեւէ ձեւով չեմ ուզել օրինականացնել իր այդ հրամանները ու մեղսակից դառնալ: Եւ ավելին, ես հայտարարել եմ` բոլոր նրանք, ովքեր մասնակցում են մրցույթին` սկսած խորհրդի անդամներից եւ թեկնածուներից, դառնում են մեղսակիցը: Բնական է` այս ճանապարհը ինձ համար ընդունելի չէ»,- մեր զրույցում երեկ ասաց Սուրեն Զոլյանը: Նա, ի դեպ, պատրաստվում է նաեւ Սահմանադրական դատարան դիմել, որպեսզի վերջինս քննարկման առարկա դարձնի «պարոն Աշոտյանի հակասահմանադրական եւ հակապետական գործունեությունը», քանի որ, ըստ Զոլյանի, իրեն պաշտոնանկ անելով` Արմեն Աշոտյանը խախտել է Սահմանադրության երեք հոդված: «Բնական է` այն մարդը, որը խախտում է Սահմանադրությունը, զբաղվում է հակապետական գործունեությամբ: Եւ ինձ համար պարոն Աշոտյանը որեւէ ձեւով չի տարբերվում ադրբեջանական դիվերսանտներից: Տարբերությունն այն է, որ Ադրբեջանի դիվերսանտները կատարում են վերադասի հրամանը, իսկ ինչպես կարելի է հասկանալ` պարոն Աշոտյանը ղեկավարվում է իր քմահաճույքներով: Եւ միգուցե այս առումով շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ գործում է հենց Երեւանի կենտրոնում, այլ ոչ թե սահմանին: Եւ իհարկե, այդ ամենին պետք է պատասխան տրվի: Դրա համար մենք հետեւողական կլինենք այդ հարցը ոչ միայն ընդհանուր իրավասության դատարանում քննարկման առարկա դարձնելու, այլ նաեւ` սահմանադրական»,- ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտորը` խոստանալով իր պաշտոնանկության առնչությամբ դատական գործընթացների մասին խոսել այսօրվա ասուլիսում: Իսկ ինչ վերաբերում է երեկ կայացած ընտրություններին, ապա, նրա խոսքով, 24 հոգուց կազմված խորհրդի անդամներից 10-ը չպետք է լինեին այդ խորհրդում, 6 ուսանող անդամներից 4-ն էլ, ըստ նրա, այլեւս ուսանող չեն, նախարարության ներկայացուցիչներին էլ որեւէ կերպ հնարավոր չէ համարել մշակույթի, գիտության, կրթության ականավոր գործիչներ կամ հայտնի գործարարներ, այնինչ այդ պահանջը ամրագրված է կառավարության համապատասխան որոշմամբ ու բուհի կանոնադրությամբ: Այս հանգամանքը մեր զրույցում մատնանշեց նաեւ Վաղարշակ Մադոյանը` նկատելով, որ ԵՊԼՀ խորհրդի ընտրությունը, փաստորեն, իրավական ուժ ունենալ չի կարող: Հավելենք, որ վերջին շրջանում բուհի խորհուրդը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Շատերը համոզված են, որ այդ փոփոխությունների նպատակն է եղել խորհուրդը համալրել առավել կառավարելի մարդկանցով: Ի դեպ, բուհի ուսանողների մի մասը, ընտրություններին զուգահեռ, իր բողոքն էր արտահայտում` հայտարարելով, որ խորհրդում իրենց ներկայացնող ուսխորհրդը լեգիտիմ չէ, քանի որ լրացել է դրա գործունեության ժամկետը: Իսկ ահա, ընտրության ավարտից հետո, նորընտիր ռեկտորին կոլեկտիվը դիմավորել է վարդերով:

Комментариев нет:
Отправить комментарий