вторник, 10 июля 2012 г.

Հայտարարություն

Այսօր ԵՊԼՀ կարմիր դիպլոմների արժանացած ուսանողները պետք է ստանային դրանք օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ: 
Պարզվել է, որ կարմի դիպլոմների արժանացած ոչ բոլոր ուսանողներն են ստացել դրանք հանդիսության ժամանակ: 
Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հերթական խայտառակ միջադեպը, որի անմիջական պատասխանատուներն են ԵՊԼՀ Ուսանողական Խորհուրդը և ԿԳՆ կողմից ԵՊԼՀ ռեկտոր նշանակված Գայանե Գասպարյանը: Այս հանգամանքը մեզ բնավ չի զարմացրել, քանի որ մենք դեռևս մի քանի ամիս առաջ ենք խոսել ԲՈւՀ-ի ներսում տեղի ունեցող խայտառակ երևույթների մասին, այս և հետագայում տեղի ունեցող նմանատիպ շատ դեպքեր, որևէ ձևով անակնկալի չեն կարող բերել ԵՊԼՀ ուսանողներին: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդը, որը, ի դեպ, այս տարվա մայիս ամսից գործում է ապօրինի կերպով (ըստ ՈւԽ կանոնադրության մայիսին պետք է տեղի ունենային հերթական ընտրություններ) դեռևս իր կառավարման առաջին օրերից է աչքի ընկել ապօրինի և կուսակցական գործունեությամբ: 
Մենք խստորեն դատապարտում ենք ապօրինության և թայֆայականության ցանկացած դրսևորում, որը տեղի է ունենում ԵՊԼՀ-ում և բոլորի աչքի առաջ, միաժամանակ վստահ ենք, որ այս և մնացած բոլոր ապօրինությունները շղթայական կապ ունեն սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին բուհում տեղի ունեցած ապօրինությունների հետ  ,և այս դեպքը դրանց տրամաբանական շարունակությունն է: Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, հետամուտ ենք լինելու ցանկացած նմանօրինակ երևությների հանդեպ և դիմելու ենք, օրենքի սահմաններում նախատեսված, ցանկացած միջոցների, որպեսզի մեր բուհում վերջնականորեն վերականգնվի արդարությունը, լինեն ընտրված այլ ոչ թե ԿԳՆ-ի կողմից նշանակված ղեկավարներ և Ուսանողական Խորհուրդ:
 Մենք մեր շարժումը և պայքարը ավարտված չենք համարում, հակառակը` մենք սեպտեմբերից արդեն համակարգված պայքարելու ենք բուհի ներսում տեղի ունեցող բոլոր ապօրինությունների դեմ և փաստերով ներկայացնելու ենք Ուսանողական Խորհրդի և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից նախկինում հեղինակած խայտառակ օրինախախտումները :
ԵՊԼՀ Ազատ Ուսանողների Ֆորում 

понедельник, 2 июля 2012 г.

Զոլյանի աշխատանքային գրքույկը Ստրասբուրգում չէ



 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորՌուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցի նախնական քննությունն` ընդդեմ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի:
Կողմերը, մինչ դատաքննությունը կհամարվի սկսված, պետք է ներկայացնեին լրացուցիչ ապացույցներ, մասնավորապես, հայցվոր ռեկտորի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, նաեւ այն փաստաթղթերը, որոնք կապված են ռեկտորի «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիայի» փորձագետների կոմիտեի փորձագետի գործունեությունը վիճարկելու հետ:
Պատասխանող կողմն էլ պիտի բերեր այն հիմնավորումները, համաձայն որի` նախարար Արմեն Աշոտյանն իրավունք ուներ անկախ փորձագետին, որը նաեւ ԲՈՒՀ-երից մեկի ռեկտոր է, ազատել աշխատանքից:
Սուրեն Զոլյանը դատարանին տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ Ստրասբուրգում վերջին նիստի ժամանակ, որին չի մասնակցել ինքը՝ Հայաստանի ներկայացուցիչը, արձանագրվել է, որ «տվյալ դեպքում Հայաստանի կառավարության անդամը անտեղի միջամտել է փորձագետի գործունեությանը»:
Նաեւ արձանագրվել է, որ այդպիսի խոչընդոտումը «երբեմն քաղաքական տեսանկյունից անընդունելի է», ավելին՝ «քաղաքական ճնշումն անթույլատրելի է»:
Պատասխանող կողմը՝ ԿԳՆ ներկայացուցիչ իրավաբանները, փորձում էին դատարանին ապացուցել, որ քանի որ Ս.Զոլյանը ռեկտոր է, նա պարտավոր էր ռեկտորի գործունեության եւ կամ բացակայության մասին հայտնել նախարարին: Դատավորն անգամ նկատեց, որ ԿԳՆ ներկայացուցիչները մտածում են հին սովետական մտածողությամբ եւ նորից հիշեցրեց, որ ռեկտորը ընտրվել է, իսկ կառավարությունը հանձնարարական է տվել նախարարին, որպեսզի հաստատի ընտրության արդյունքները:
Իսկ պատասխանողն էլ նկատեց, որ Զոլյանի աշխատանքային գրքույկը ստրասբուրգյան աշխատավայրում չէ:
Այն հարցին, թե ո՞ր դեպքում կարող էր ռեկտորը նշանակել իր փոխարեն որեւէ մեկին ժամանակավոր պաշտոնակատար, հետեւեց հետեւյալ ծիծաղելի երկխոսությունը, դատավորի եւ ԿԳՆ իրավաբանների մասնակցությամբ:
Դատավոր.
-Նշանակված մարդը, եթե մահանար, կարո՞ղ էր հրաման տար:
ԿԳՆ իրավաբան.
-Աստված մի արասցե, չէր կարա:
-Զոլյան, խնդրում եմ Ձեր վրա չվերցնեք, կալանավորված լինելու դեպքում կարո՞ղ էր հրաման տալ:
-Չէ:
-Իսկ Դուբայից գրություն գրե՞ր…
-Չէր կարա:Բացակայությունն այն է, որ նա բացակայել է Հայաստանից:
-Ժամանակավոր:
-Միեւնույն է՝ բացակայել է…
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 18-ին: Հայցվոր կողմը եւ պատասխանողը պիտի բերեն այն հրամանները, որոնք վերաբերում են ռեկտորին նախարարի կողմից տրված գործուղման հրամաններին: Չնայած դատավորը մտավախություն հայտնեց, թե քանի որ նախկին ռեկտորը գուցե ԲՈՒՀ մտնի եւ ասեն՝ ո՞վ ես, չթողնեն այնտեղից ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, հետեւաբար, նույնը պահանջեց պատասխանողից:
Հիշեցնենք, որ հայցվոր ռեկտորը պահանջում է, որպեսզի անվավեր ճանաչվեն նախարարի կարգապահական տույժր կիրառելու, աշխատանքից ազատելու հրամանները եւ իրեն վերականգնեն նախկին աշխատանքում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

суббота, 30 июня 2012 г.

Դատը շահելու դեպքում նախկին ռեկտորը կվերադառնա


Արդեն հինգերորդ ասուլիսն է տեղի ունենում ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործով։ Հիեցնենք, որ ԿԳ. նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նա ազատվել էր ռեկտորի պաշտոնից, այն պատճառով, որ մասնակցել էր Ստրաստբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի փորձագետների միջազգային գիտաժողովին։ Նա պատշոնից ազատվել է  գիտաժողովից 10 օր հետո ։
Զոլյանի խոսքերով այժմ էլ իր գործը դարձրել են քաղաքական և նույնիսկ կապում մարտի մեկի դեպքերի հետ։ Նա նաև կարծում է, եթե նման դեպքի միջամտում է վարչապետը, ապա իր վրա կա նաև քաղաքական ճնշում։ «Ինձ ասում են, որ տվյալ հարցը քնարկման ենթակա չէ, քանզի ԿԳ նախարարն ունի հրամաներ արձակելու իրավունքը, ինչը բեկման ենթակա չէ։ Ես խորհուրդ կտամ դրա փոխարեն մեծ ուշադրություն դարձնեն մեր կրթական ծրագրերի վրա և շտկեն ծրագրում առկա սխալները։
Իմ գործն այժմ քննվում է Միջազգային դատարանում և հույս ունեմ արդարությունը կհաղթի»,-ասաց Ս. Զոլյանը։
Զոլյանի իրավաբանի խոսքերով , եթե իրենք շահեն դատը, ապա նախկին ռեկտորը կվերադառնա իր պաշտոնին։ Վերջում Զոլյանը իր շնորհակալությունը հայտնեց «Բաց Հասարակություն» ՀԿ-ին` դատական պրոցեսում իրեն աջակցելու համար։
Զվարթ Խաչատրյա
ն

пятница, 29 июня 2012 г.

Հայտարարություն

 Վաղը  ժամը 11- ին, Նոյյան Տապան լրատվական գործակալությունում պարոն Զոլյանը հուլիսի 2-ի դատական նիստի հետ կապված  նոր բացահայտումներ կանի :
Իսահակյան 28, Հեռ: (374 60) 276462 (37410) 565965

четверг, 21 июня 2012 г.

Հայտարարություն

Սիրելի ուսանողներ,
Այսօր` 19:19-ին, Մաշտոցի պուրակում ելույթ կունենա ԵՊԼՀ դասախոս, կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը: Nvard Vahané Manasian
Թեման` ԲՈՒՀերի ինքնավարությունը Հայաստանում:
Սիրով սպասում ենք բոլորիդ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն հաճախակի դարձած, ամենաթողության հետևանքով ստեղծված, աննախադեպ խայտառակ դրսևորումները արդեն անցել են չափն ու սահմանը:
Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է Հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունները որոնք մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս հիշեցնում են ֆաշիստական բարքերը: Ազատ ուսանողների ֆորումը միաժամանակ իր զորակցությունն է հայտնում ՀՀ բոլոր այն քաղաքացիներին ովքեր համախմբվել են ընդդեմ այս այլանդակ դրսևորման և պատրաստակամություն է հայտնում մինչև վերջ անել հնարավոր ամեն բան, որպեսզի այսօրինակ անբարոյական դրսևորումները ստանան իրենց արժանի պատասխանը: Պահանջում ենք պատկան մարմիններից հնարավորինս թափանցիկ և շուտափույթ լուծում տալ և պատժել մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ՝ անկախ իրենց և իրենց տերերի ով լինելուց: ՀՀ քաղաքացիները այսօր, ավելի քան երբեք, պարտավոր են արձագանքել և տերը լինել սեփական իրավունքների: Կոչ ենք անում բոլոր իրենց մտավորական համարող անհատներին, բարձրաձայնել և վեր կանգնել բոլոր տեսակի վախերից և քաղաքական բարդույթներից, քանի որ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունը շփոթել Ֆաշիստական ռեժիմի հետ՝ պղծելով և արատավորելով հայ մարդու տեսակը:

ԱՈւՖ Խորհուրդ

понедельник, 18 июня 2012 г.



Հարցազրույց   ՀՏ Հայկոյի  և «ԱՈՒՖ »–ի անդամ ` Նարեկ Սամսոնյանի  հետ


Ինչպե՞ս առաջացավ  նոր երգի`                 « Անտիսիստեմ»- ի գաղափարը
ՀՏ Հայկո- Երգի ստեղծման առաջարկը եղավ «Ազատ Ուսանողների Ֆորում»-ի կողմից: Առաջարկեցին մի այնպիսի երգ ստեղծել  Բրյուսովի վերջին իրադարձությունների հետ կապված, որը  կոգևորի համախմբված ուսանողներին և նրանց միանալ ցանկացողներին, և որը  պետք է   ցույց տար  Հայ իրականությունը:

Ինչի՞ց  բխեց բովանդակությունը
ՀՏ Հայկո-Ինչ վերաբերում է երգի բովանդակությանը ասեմ, որ նմանատիպ  թեմաներ ես վաղուց եմ շոշափում, կարելի է ասել դա իմ ընտրած ճանապարհն է: Այն ինչ շոշափվել է երգի մեջ, ավելի գլոբալ է  և  չի սահմանափակվում  միայն  Բրյուսովի  կրթական համակարգը ներկայացնելով:

Ինչու՞ հենց  ՀՏ Հայկոն
Նարեկ- Երգը  Հայկոյի  ոճի մեջ է : Աջակցություն որպես այդպիսին մենք չենք ակնկալել զուտ երգի տեսքով, այսինքն` մեզ համար կարևոր էր նաև , որ այդ մարդը կիսի մեր գաղափարները :
Շատերի կողմից ենք աջակցության  առաջարկ ստացել, նաև մենք ենք դիմել,  սակայն , երևի  թե լավն էլ այն էր, որ միայն Հայկոն ընդունեց առաջարկը: Սա իրականում այն գաղափարն է, որը քչերը կարող են  իրենց թույլ տալ արտահայտել,  քանի որ տարբեր ձևերով կախվածության մեջ են գտնվում տարբեր համակարգերից, և դրան դեմ գնալը ավելի շատ վնասակար էր, քան թե օգտակար:

ՀՏ  Հայկո - Քանի որ սա նման ուղղվածության իմ առաջին երգը չէ, և  արդեն պատկերացում  են ունեցել իմ աշխարհայացքի մասին , գուցե հենց դա էլ առիթ է հանդիսացել, որ ինձ դիմեն:

Հայկո,  ի՞նչ կասես  ԱՈՒՖ-ի մաին, ինչպե՞ս ես գնահատում նրանց գործողությունները:
ՀՏ Հայկո- ԱՈՒՖ-ի գործունեությունը իհարկե դրական եմ գնահատում, և ընդհանրապես, եթե դրական չգնահատեի դժվար համաձայնվեի ինչ -որ ձևով օգնել...... Ուսանողության դերը շատ կարևոր է մեր երկրի զարգացման համար, որի յուրօրինակ նախադեպն է Բրյուսովի ուսանողների սկսած նախաձեռնությունը: Հուսով եմ` ուսանողները իրենց ակտիվությունը կշարունակեն նույն տեմպով:

Այսինքն ՀՏ Հայկոն և ԱՈՒՖ-ը համագործակցու՞մ են
Նարեկ - Համագործակցությունը միանշանակ  կշարունակվի, անկախ նրանից, թե դա ինչ տեսքով կլինի: Բոլոր նրանք , ովքեր մեր գաղափարակիցը կլինեն ու կհամարեն, որ իրենք գործ ունեն անելու, կհամգործակցենք նրանց հետ: Կարծում եմ` դա հենց այն է , ինչ հարկավոր է, ոչ թե այն,  ինչ անում են շատ քաղաքական գործիչներ կամ Հասարակական Կազմակերպություններ:

ՀՏ Հայկո –Այո, ես պատրաստ եմ համագործակցության և մինչև վերջ հավատարիմ կմնամ իմ գաղափարներին ու սկզբունքներին, որը շատ դեպքերում համընկնում է  ԱՈՒՖ-ի  գաղափարների հետ, հակառակ դեպքում` չէի ընդունի երգ ստեղծելու առաջարկը:

Երգը քննադատության  առչիթ չտվե՞ց,  ճնշելու փոձեր չեն  եղե՞լ
ՀՏ Հայկո- Ճնշումներ չեն եղել,  պարզապես  բամբասանքներ եմ լսել, որոնց վրա չեմ էլ զարմանում: Հայաստանում գերակշռող մասը հենց բամաբասանքն է: Այն ինչ ես անում եմ , մտածված եմ անում և որևէ  մեկին չեմ վիրավորում: Պարզապես, ներկայացնում եմ  իրական պատկերը և դա անում եմ ճիշտ ու կոռեկտ: Կարծում եմ` մարդիկ ճնշելու ցանկությունից առաջ պետք է մտածեն արժե տվյալ մարդուն ճնշել, թե ոչ:
Ճանաչելով իմ լսարանին` կարող եմ ասել, որ իմ լսարանը իմ երգերը ընկալում են  շատ ավելի լուրջ, և  դա ինձ նաև պարտավորեցնում է, որ երգը գրելիս ավելի ուշադիր լինեմ: Մի մասն էլ կարծում է, որ ես հրահանգ եմ կատարում:

Նարեկ-Ռիսկ կա այս ամենում , որը  նաև գնահատելի է : Սա նաև  պարտքի նման  
բան է հենց  որպես ՀՀ քաղաքացի, սակայն , շատ քիչ մարդիկ են հաշվի նստում այդ պարտքի հետ , հակառակը` իրենց համար ավելի կարևոր է սեփական շահը , քան  պարտքը : Հայկոն վեր կանգնեց այդ  ամեն ինչից, ու օգտվելով առիթից, կրկին անգամ  ԱՈՒՖ-ի անունից   շնորհակալություն եմ հայտնում նրան, ոչ միայն երգի , այլև շատ այլ բաների համար, որը բոլորին պարզ կլինի շուտով. հիմա չեմ ուզում բացել փակագծերը :

Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս կրթական համակարգի մասին?
ՀՏ Հայկո- Ինձ համար ավելի կարևոր է կրթվելը, քան  կրթություն ասվածը: Դա ինձ համար նման  է բիզնեսի : Ինձ համար անհասկանալի է վճարովի համակարգում սովորելը:  Դա համակարգի մի բաղադրիչ մաս է, որը հիպնոզացնում է, ներշնչում , որ նրանք պետք է անցնեն այս կամ այն փուլը , որ տրամադրվի  մի փաստաթուղթ, որպեսզի հասնեն այս կամ այն  բանին: Արհեստականորեն ձգում են այս գործընթացին ու բիզնես են անում, մինչդեռ , եթե ցանկություն ունես սովորելու, կարող ես տարբեր ձևերով, շատ ավելի կարճ ժամկետում  գիտելիք ձեռք բերել: Մարդը պետք է անընդհատ ինչ որ բան սովորի, եթե նա չի սովորում համալսարանում ,դա չի նշանակաում , որ նա գիտելիք չունի:

Նարեկ –Կրթական համակարգի  հետ կապված ես և Հայկոն տարակարծիք ենք, ինչը շատ լավ է, քանի որ դա ավելի լավ արդյունք է տալիս, քան միակարծությունը: Կրթական համակարգում մեզ որակյալ կրթություն է պետք  ապահովել, իսկ դա կախված է ղեկավարից: Օրինակ ԵՊԼՀ համեմատաբար քիչ խնդիրներ ունի,  որը գալիս է հենց ղեկավարման ձևից: Մենք առաջին ու հիմնական հետևորդներն էինք Բոլոնյան սկղբունքների, հիմա արդեն չէ. նույնիսկ տարրական ազատություններն  են սահմանափակվել մեր համալսարանում:
Մարդը իրավունք չունի սովորեցնի,  եթե ինքը չի սովորում :  

Որո՞նք են  այն խնդիրները , որ   այսօր խանագարում են երիտասարդությանը  ձևավորել աողջ  քաղաքացիական հասարակություն, և  որոնք են լուծման  ձեր  տարբերակները:
ՀՏ Հայկո –խանգարող հանգամանքները շատ են ,  և դրանցից յուրաքանչյուրը ունի լուծման իր տարբերակը , պարզապես պետք է գտնել լուծման ամենառացիոնալ տարբերակը: Եթե անցյալում   մարդիկ ինչ- որ բան փորձել են ու  չի ստացվել, կրկնակի սխալ է նույն ճանապարհով գնալը: Նախ պետք է տեսնել` որտեղից է առաջացել խնդիրը, հետո նոր փնտրել լուծման տարբերակներ:

Նարեկ-Ամենահրատապ խնդիրը այսօր գիտակցության բացակայությունն է: Քաղաքական համակարգը ողջ դաշտը մոնոպոլիզացրել է , չկա տեղ հանրության արտահայտվելու համար: Ով փորձում է արտահայտվել, այնպես է հասկացվում , որ նա պետք է անպայման քաղաքական ուժի մաս կազմի: Քաղաքացի կերտելու դաշտը բաց է մնացել: Պետք է համախմբել նման մտածելակերպ ունեցող  մարդկանց, ում համար վերքաղաքական է քաղաքացիականը:
ԱՈՒՖ-ը առաջիկայում լուրջ պլաններ է մշակում այս ամենը ռեալիզացնելու համար, որը մենք տեսնում ենք համախմբումը կազմակերպելով: Հայկոյի նման շատերը , ովքեր զբաղված են երգարվեստով, չնայած ինձ համար ռեպը դա գաղափարախոսություն է, կարող են միավորվել ,ու այդ ներուժի համախմբումը կարող է փրկել  ստեղծված իրավիճակը:

Ռեպը երգարվե՞ստ, թե գաղափարախոսություն եք համարում
ՀՏ Հայկո-Ռեպը դա գաղափարախոսություն է, որը եկել է մարդկանց   ծանր սոցիալական  վիճակից: Աշխարհում արդեն ընդունված է , որ ռեպը դեպի փոփ կուլտուրա  է ձգտում : Ռեպ երգելն  ինձ համար առաքելության նման բան է դարձել: Եթե ես ունեմ այդ հնարավորությունը,  թեկուզ  իմ մտքերը փոխանցելու ժողովրդին, ես դա պետք է անեմ: Ես համամիտ եմ Նարեկի հետ, եթե ինչ- որ բան արվելու է, ուրեմն պետք է շատ շուտ արվի,ամենավտանգավոր բանը կլինի, եթե մենք  սերունդը բաց  թողնենք: Հարկավոր է մարդկանց մեջ սերմանել, որ  նրանցից յուրաքանչյուրը  ուժ է և շատ բան կարող է փոխել:
Այս պարագայում  մեր նպատակները համընկնում են :

Առաջիկայում  ի՞նչ սպասենք ԱՈՒՖ-ից
Նարեկ-  Շատ շուտով բոլորդ տեղյակ կլինեք այն ամենի մասին, ինչ որ պատրաստվում ենք անել:
Կարինե Գևորգյան